13/07/2026
Յուրաքանչյուր հաջող բիզնեսի հիմքում կանգնած է ուժեղ թիմը։
Ծանոթացեք «ԲԵԼՆԱՐ» հաշվապահական ընկերության մասնագետներին՝ մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով և նվիրումով, որպեսզի ձեր հաշվապահական գործընթացները լինեն հուսալի և անթերի։
Մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքները ստեղծվում են թիմային աշխատանքի, վստահության և շարունակական զարգացման շնորհիվ։
Շնորհակալ ենք մեր հաճախորդներին վստահության համար։ Շարունակում ենք զարգանալ և լինել ձեր վստահելի գործընկերը։ 💙
«ԲԵԼՆԱՐ» հաշվապահական ընկերություն
25/05/2026
📌ԱԺ-ի ընդունած օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս այն բիզնեսներին, որոնք 2022թ.-ից սկսած օրենքի ուժով պետք է դառնային ԱԱՀ վճարող, սակայն ժամանակին չեն ներկայացրել հայտ և, արդյունքում, կանգնել են ԱԱՀ-ի պարտավորությունների առաջ, հետադարձ ուժով հաշվառվել որպես ԱԱՀ վճարող և խուսափել տույժ-տուգանքներից
Ըստ փոփոխությունների՝ գործընթացի հիմնական մանրամասները հետևյալն են`
✅Հետադարձ ուժ
Կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
✅Վերահաշվարկ
ԱԱՀ վճարող չհաշվառվելու հիմքով վարչական կամ դատական կարգով առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման։
✅Դիմումի ներկայացում
Տնտեսվարողները պետք է դիմում ներկայացնեն հարկային մարմին՝ հետադարձ ուժով ԱԱՀ վճարող համարվելու համար
22/05/2026
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2026 թ. մայիսի 1-ից պարզեցվում և հստակեցվում են ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերը։
✅ Նոր դասակարգիչ է ավելացվում՝ «թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում» ոլորտի խթանման նպատակով։
Ըստ հիմնավորման՝ թափոնների վերամշակումը կարևոր է ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ տնտեսական ու սոցիալական զարգացման համար։ Այն կնպաստի աղտոտման նվազեցմանը, բնական ռեսուրսների պահպանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և վերամշակված հումքի ներքին շուկայի զարգացմանը։
Միաժամանակ փոփոխվել է նաև մերժման հիմքերի վերացման ժամկետին վերաբերող դրույթը՝ տնտեսվարողներին հնարավորություն տալով հարկային պարտավորությունները մարելու և համապատասխան տեղեկանք ներկայացնելու համար։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել՝ +374 55 566 567
«ԲԵԼՆԱՐ» հաշվապահական ընկերություն 💚
21/05/2026
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։
📍Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար
2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։
Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։
ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝
Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,
Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։
ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։
📌Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը
✅Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։
📌ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝
✅կանխիկ դրամի,
✅նավթի,
✅էլեկտրաէներգիայի,
✅ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել՝ +374 55 566 567💚
18/05/2026
📌ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ ՏԱՔՍԻԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
✅Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։
✅Նշված վարորդները համակարգում կընդգրկվեն որպես պարտադիր ապահովագրության շահառուներ
✅ Այն վարորդները, ովքեր արդեն իսկ ընդգրկված են եղել ապահովագրական համակարգում մինչև 2027 թվականը, կկարողանան համակարգում ներառել նաև իրենց հետ փոխկապակցված անձանց (օրինակ՝ ընտանիքի անդամներին)
13/03/2026
⚠️Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։
Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1433
16/02/2026
Ազգային Ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
Ըստ այդմ՝
📍աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
📍մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,
📍գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,
📍ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
📍ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
✅Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից: