10/06/2026
👉 Nespresso
Խոսքը բառացի խնդիր ստեղծելու մասին չէ։
Խոսքը նոր վարքագիծ ձևավորելու մասին է, որի արդյունքում առաջանում է նոր պահանջարկ, և հենց այդ բիզնեսն է դառնում դրա հիմնական լուծողը։
Ի՞նչ արեց Nespresso-ն
Մինչև Nespresso-ի հայտնվելը մարդիկ արդեն խմում էին սուրճ։
✔ Գնում էին սուրճ
✔ Պատրաստում տարբեր եղանակներով
Այսինքն՝ խնդիրը վաղուց լուծված էր։
Սակայն Nespresso-ն փոխեց խաղի կանոնները։
🔹 Ստեղծեց capsule համակարգ
🔹 Սուրճի պատրաստումը դարձրեց արագ և հարմար՝ մեկ կոճակի սեղմումով
🔹 Իսկ այդ հարմարավետության հետ ստեղծեց նոր կախվածություն․ սարքն աշխատում է capsule-ներով
Ի՞նչ փոխվեց
Ձևավորվեց նոր վարքագիծ, իսկ դրա հետ՝ նոր պահանջարկ։
👉 «Ես ուզում եմ ամեն անգամ նույն որակի սուրճ»
👉 «Ես ուզում եմ այն պատրաստել վայրկյանների ընթացքում»
👉 «Ես արդեն ունեմ սարքը, ինձ capsule-ներ են պետք»
Հաճախորդն աստիճանաբար մտնում է մի համակարգ, որտեղ պահանջարկը դառնում է պարբերական։
Բիզնեսը կարող է ընտրել երկու ճանապարհ․
1️⃣ Լուծել արդեն գոյություն ունեցող խնդիր
2️⃣ Ձևավորել նոր վարքագիծ, որը կստեղծի նոր պահանջարկ
Երկրորդ ճանապարհն ավելի բարդ է, բայց հաջողության դեպքում այն ստեղծում է շատ ավելի ամուր դիրք շուկայում։
📌 Ամենահզոր բիզնեսները հաճախ չեն հաղթում գործող խաղում․ նրանք փոխում են խաղի կանոնները։
💭 Իսկ ձեր բիզնեսը պարզապես լուծո՞ւմ է խնդիր, թե՞ ձևավորում է նոր սովորություններ և պահանջարկ։
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
08/06/2026
📌 Օրենսդրական վերջին փոփոխություններով վերանայվել են հարկերը չվճարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության շեմերը, հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու կարգը և գույքի արգելադրման մեխանիզմները։
🔹 Այսուհետ խոշոր չափ է համարվելու մեկ հարկային տարվա ընթացքում 30 մլն դրամը գերազանցող չվճարված հարկերի չափը՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն։
Առանձնապես խոշոր չափ է համարվելու մեկ հարկային տարվա ընթացքում 50 մլն դրամը գերազանցող չվճարված հարկերի չափը՝ նախկին 20 մլն դրամի փոխարեն։
✔️ Սա նշանակում է, որ նշված շեմերից ցածր չափերով հարկային պարտավորությունների չկատարումն այլևս չի համարվի հանցագործություն, իսկ որոշ դեպքերում ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթները կարող են ավարտվել՝ օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում։
🔹 Վերանայվել է հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը
Սահմանվել են ավելի հստակ կանոններ այն դեպքերի համար, երբ հարկային մարմինը պետք է հաղորդում ներկայացնի հարկերը չվճարելու դեպքի վերաբերյալ։
✔️ Նախքան իրավասու մարմիններին դիմելը, հարկային մարմինը պարտավոր է ամբողջությամբ պարզել և վերջնականապես լուծել հարկային պարտավորության հարցը՝ ապահովելով հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։
Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անհրաժեշտ է անհապաղ գործողություններ իրականացնել՝ ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ դրանց կորստի, ոչնչացման ու թաքցման ռիսկը կանխելու նպատակով։
🔹 Գույքի արգելադրմանը փոխարինող նոր մեխանիզմ
Ներդրվել է կարգավորում, որի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում գույքի նկատմամբ կիրառված արգելանքը կարող է փոխարինվել բանկային երաշխիքով։
✔️ Սա հնարավորություն է տալիս հարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գույքն ազատել արգելանքից՝ դրա փոխարեն ներկայացնելով բանկային երաշխիք։
📍 Փոփոխությունների նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով հարկ վճարողների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը։
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
06/06/2026
📌 Ռուսաստան ԵԱՏՄ երկրներից ավտոմոբիլային ճանապարհով ներմուծվող ապրանքների համար սկսում է գործել ՍՊՈՏ համակարգը։
Այս փուլում կարգավորումը վերաբերում է միայն ավտոմոբիլային փոխադրումներին, սակայն հետագայում ՌԴ կառավարությունը կարող է այն կիրառել նաև այլ տրանսպորտային տեսակների դեպքում։
❗️ՍՊՈՏ համակարգը չի կիրառվում՝
▪️կանխիկ դրամի
▪️նավթի
▪️էլեկտրաէներգիայի
▪️ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ
Ինչպե՞ս է գործելու գործընթացը
Ռուսաստանյան գործընկերը (հայտատուն) պարտավոր է՝
1️⃣ Ներմուծումից առնվազն 2 օր առաջ ձևավորել ДОПП էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։
2️⃣ Նույն ժամկետում կատարել ապահովման վճար՝ անկանխիկ ռուբլով։ Գումարը չի կարող պակաս լինել հաշվարկվող անուղղակի հարկերից։
3️⃣ Ստանալ ДОПП-ի QR կոդը և փոխանցել այն մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ դեպքում՝ արտահանողին կամ բեռնափոխադրողին)։
4️⃣ Եթե առաքումը կատարվում է մասնակի, ապա մնացած ապրանքի համար անհրաժեշտ կլինի ձևավորել նոր ДОПП և տրամադրել նոր QR կոդ։
📌 Նոր կարգավորումը կարևոր է հաշվի առնել ԵԱՏՄ շուկա արտահանման գործընթաց կազմակերպելիս։
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
05/06/2026
🎬 Tony Robbins: I Am Not Your Guru
📌 Ֆիլմը ցույց է տալիս, թե որքան ուժեղ կարող են լինել մարդու մտածողությունը, էներգիան և ներքին սահմանափակումները հաղթահարելու կարողությունը։
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
03/06/2026
Հաջողակ մարդիկ չեն հաղթում, որովհետև երբեք չեն սխալվում։
Նրանք հաղթում են, որովհետև չեն դադարում փորձել ⚡️
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
01/06/2026
Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և երջանիկ հիշողությունների մեջ ✨
Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է հիշեցնելու, թե որքան կարևոր է նրանց անհոգ մանկությունն ու պայծառ ապագան 🌍
Սիրեք, գնահատեք և ավելի շատ ժպիտներ պարգևեք փոքրիկներին 🧸🎈
31/05/2026
📌 Կսահմանվի այն բորսաների ցանկը, որոնց հիման վրա կորոշվի կրիպտոակտիվների սկզբնական արժեքը
ՀՀ հարկային օրենսգրքի 16.1-րդ հոդվածով նախատեսվում է, որ կրիպտոակտիվների սկզբնական արժեքի հաշվարկը պետք է իրականացվի Կառավարության կողմից հաստատված բորսաների ցանկում ձևավորված գների հիման վրա։
Մինչ այժմ նման ցանկ հաստատված չէր, և նոր նախագծով առաջարկվում է կարգավորել այդ հարցը՝ սահմանելով համապատասխան բորսաների շրջանակը։
Ցանկում ընդգրկվող բորսաների ընտրության համար հաշվի են առնվելու մի շարք չափանիշներ, այդ թվում՝
🔹 իրացվելիության մակարդակը և գործարքների շրջանառությունը
🔹 կիբեռանվտանգության ապահովվածությունը
🔹 օգտատերերի քանակն ու հարթակի տարածվածությունը
Նախագծի նպատակը կրիպտոակտիվների գնահատման գործընթացում առավել հստակ և կանխատեսելի մեխանիզմների ապահովումն է։
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
30/05/2026
👇 Ի՞նչ կարծիքի եք, գրեք մեկնաբանություններում:
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
28/05/2026
📉 Շատ ընկերություններ բյուջե ունեն, բայց իրականում այն պարզապես Excel ֆայլ է, որը բացվում է ամիսը մեկ անգամ։
🔹 Պլանը կազմվում է, բայց չի վերահսկվում
🔹 Թվերը չեն համեմատվում իրական արդյունքների հետ
🔹 Շեղումների պատճառները չեն վերլուծվում
🔹 Ոչ ոք պատասխանատվություն չի կրում
Արդյունքում՝
բյուջեն չի կառավարում բիզնեսը,
բիզնեսն է շարժվում իրավիճակների հետևից։
📌 Իրականում բյուջեն պետք է լինի կառավարման գործիք,
ոչ թե պարզապես հաշվետվություն։
Որովհետև ճիշտ օգտագործված բյուջեն օգնում է՝
✔️ վերահսկել ծախսերը
✔️ կանխատեսել ռիսկերը
✔️ կայացնել ավելի խելացի որոշումներ
✔️ ապահովել բիզնեսի աճը
Միացեք Ռեալ Հաշվապահին, ավելին իմանալու համար 📈👨💼
📞 055-29-24-20 / 093-29-24-20
📍 Երևան, Գրիբոյեդով 60/4
🌐 www.realhashvapah.am
27/05/2026
📌Եվ մենք սա կոչում ենք առողջ հարաբերություններ: