14/02/2026
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ուղղել ապահովագրավճարին:
❓Ինչպե՞ս կարող եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրության հիմնադրամին:
Եթե Դուք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցփաթեթի շահառու եք և ուզում եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին, ապա Դուք ընդամենը մեկ գործողություն ունեք անելու․ պետք է մեկ անգամ դիմում ներկայացնեք Ձեր գործատուին, ինչը հիմք կհանդիսանա փոխանցման գործընթացն ապահովելու համար։ Այդպիսով ապահովագրավճարի մի մասը կմարվի սոցփաթեթի գումարով:
✅Մեկ անգամ դիմումի ներկայացումը հանդիսանում է հաջորդող 12 ամիսների համար սոցփաթեթի գումարի փոխանցման հիմք, այսինքն՝ ամեն ամիս դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
📌Դիմումի ձևին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://arlis.am/hy/acts/219071
📌Փոխանցման համար նախատեսված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.uhif.am/am/requisites
ARLIS
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13/02/2026
Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
Ըստ այդմ՝
📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,
📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,
📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
🔻Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:
13/02/2026
💬Նախքան 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման մեկնարկը ՊԵԿ-ը հիշեցնում է գործընթացի մի քանի կարևոր դրույթների մասին.
💻2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։
💻2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։
💻Հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա՝ հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում։
💻Հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ հայտարարագիրը և ներկայացնել հարկային մարմին: Եթե մինչև 2026 թ․ նոյեմբերի 1-ը հայտարարատու ֆիզիական անձը հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրն օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնի, ապա այն վերջնաժամկետից հետո կհամարվի օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:
💻2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձինք 2025 թվականին ստացված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող են օգտվել 2026 թվականի մարտի 2-ից հետո՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1387
#հայտարարագրում2026
ՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ժամկետների մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2...
08/01/2026
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան.
💰Տեղեկացնում ենք, որ գանձապետական հաշիվների եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»:
Հարգանքով` AVM Accounting Company
team
04/12/2025
💻Դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։
ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով` https://e-services.src.am հարթակի միջոցով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով:
Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Տեղեկանքն ունի էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը դիմումատուն կարող է ստուգել «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը, կամ անցնելով https://verify.e-gov.am հղումով։
Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրած համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։
Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1301
17/08/2025
📌 Ծանոթացե՛ք մակրոտնտեսական զարգացումների հունիս ամսվա ամփոփագրին:
#ԽոսումենԹվերը
2025թ.-ի հունիս ամսին`
📍պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է` 18.0%
📍ծախսերի աճը` 32.3%
📍հարկային եկամուտները աճել են` 13.1%
Մանրամասները` http://bit.ly/45imqU1:
30/07/2025
Հասանելի է պետական բյուջեի 1_ին կիսամյակի կատարողական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը
📌 Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
🔹 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15.2%-ով կամ 189.4 մլրդ դրամով:
🔹 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472.3 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4%-ով կամ 239.6 մլրդ դրամով:
🔹 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 325.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
🔗 Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4klE93p:
30/07/2025
Ովքե՞ր են համարվում պետական տուրք վճարողները․
Պետական տուրք վճարողներ են համարվում օրենքով նախատեսված հետևյալ ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք՝
• դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.
• նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.
• քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.
• հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.
• պետական գրանցման համար.
• մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար.
• գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.
• ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.
• լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.
• օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:
• ինչպես նաև Պետական տուրքի մասին օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով, 191, 192, 194 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար.
Հարգանքով` AVM Accounting Company