FinTax Accounting

FinTax  Accounting

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from FinTax Accounting, Accountant, Մոսկովյան 3, Yerevan.

Յուրաքանչյուր կազմակերպության կայուն զարգացումը ապահովող գործոններից մեկը բարձրորակ ֆինանսական և հարկային հաշվառումն է, որի միջոցով ապահովվում է ներքին վերահսկողություն ֆինանսական ռեսուրսների նկատմամբ և պետության հանդեպ պարտավորությունների ժամանակին և ճշգրիտ կատարումը:

Վստահելով ՖինԹաքս ընկերությանը, դուք զերծ կմնաք փաստաթղթային խառնաշփոթից, կնվազեցնեք հաշվապահության վրա կատարվող ծախսերը և ընկերո

07/05/2026
01/05/2026

Սրտանց շնորհավորում ենք Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ 🥳
Մաղթում ենք բոլորիդ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարօրության և մեր երկրի անվտանգ ապագայի🥳

22/04/2026

Եթե ցանկանում եք ստանալ խորհրդատվություն՝

✔️Հաշվապահական հաշվառման վերաբերյալ
✔️Հարկային և հարակից օրենսդրության վերաբերյալ
✔️Բյուջեի պլանավորման վերաբերյալ
✔️Պայմանագրերի կազմման և կնքման վերաբերյալ
✔️Կազմակերպությունների կանոնադրություններ գրելու վերաբերյալ

Ապա զանգահարեք նշված հեռախոսահամարներով և գրանցվեք առաջնային ԱՆՎՃԱՐ խորհրդատվության

_____________
📍Ք․ Երևան, Մոսկովյան 3
🌐www.fintax.am
📱 +374 94 000 446
📱 +374 91 633 236

16/04/2026

💭Հարգելի քաղաքացիներ,
2026 թվականից՝ 2025 թվականի հաշվետու տարվա եկամուտների հայտարարագրմամբ, մեկնարկել է եկամուտների համատարած հայտարարագրումը, ինչը նշանակում է, որ այս տարվանից եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ ՀՀ բոլոր քաղաքացիները։

Գիտենք՝ գործընթացը թվում է «բարդ», բայց իրականում այն շատ ավելի պարզ է, երբ տիրապետում եք ամբողջական տեղեկատվությանը🙂

Հայտարարագրման վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջանում․ արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, ո՞ր եկամուտները պետք է հայտարարագրել, ի՞նչ է փոխվել համակարգում, ինչպե՞ս օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից։ Որպեսզի գործընթացը լինի առավել հեշտ և հասկանալի, մենք հավաքել ենք ամենահաճախ տրվող հարցերն ու պատասխանները մեկ տեղում👉🏻 https://src.am/am/getNews/1470

Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանները դեռ չեք գտել մեր հրապարակումներում, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով։

#եղեքտեղեկացված #հայտարարագրում2026

06/04/2026

Ամրագրեք առցանց խորհրդատվությունը մեր կայքի՝ www.fintax.am-ի միջոցով։

Ինչպե՞ս👇🏻

✅Ընտրեք Ձեզ հարմար օր և ժամ՝ առցանց խորհրդատվության ժամանակացույցից
✅Լրացրեք կոնտակտային տվյալները՝ ներառյալ անունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը

Առցանց խորհրդատվություն նշանակելուց հետո մեր թիմը կհաստատի հանդիպման հարցումը էլ․նամակի կամ հեռախոսազանգի միջոցով☺️

_____________
📍Ք․ Երևան, Մոսկովյան 3
🌐www.fintax.am
📱 +374 94 000 446
📱 +374 91 633 236

26/03/2026

ՀՀ օրենսդրությանը համապատասխան մի քանի քայլ՝ բիզնես գործունեություն ծավալելու համար
🔹Իրավական անձի գրանցում ( ՍՊԸ կամ ԱՁ)
🔹Բանկային հաշվի բացում
🔹Համապատասխան հարկային քաղաքականության ընտրություն և տեղեկատվության ներկայացում հարկային մարմիններին
🔹Արդեն իսկ ձեռնարկված քայլերի իրականացում

Մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ սկսած ընկերության գրանցումից մինչ հարկային, հաշվապահական և ֆինանսական հաշվառում՝ ներառյալ բոլոր անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստումը։

ՖինԹաքսի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններն ու մանրամասներն այստեղ՝ www.fintax.am
_____________
📍Ք․ Երևան, Մոսկովյան 3
🌐www.fintax.am
📱 +374 94 000 446
📱 +374 91 633 236

17/03/2026

#հայտարարագրում2026

Սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ Հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

✅ստացվող վարկերի գումարները,

✅ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),
մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

✅և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Սահմանվել են նաև, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

✅ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,

✅ստացվող փոխառությունների գումարները,
գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,

✅աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,

✅ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,

✅ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,

✅առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

‼️Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

Ավելին՝ https://src.am/am/getNews/1410

06/03/2026

FinTax Accounting-ը մատուցում է որակյալ հաշվապահական ծառայություններ՝ սկսած 2008 թվականից, առաջարկելով՝

1. Հաշվապահական հաշվառման վարում
2. Հաշվետվությունների, հաշվարկների կազմում և հանձնում
3. Գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահական քաղաքականության մշակում
4. Հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն
5. Բյուջեյի պլանավորում

ՖինԹաքսի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններն ու մանրամասներն այստեղ՝ www.fintax.am
_____________
📍Ք․ Երևան, Մոսկովյան 3
🌐www.fintax.am
📱 +374 94 000 446
📱 +374 91 633 236

04/03/2026

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, համակարգերը 2 ժամով հասանելի չեն լինելու։

Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։

ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Մոսկովյան 3
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00