CAC Capital accounting centre

CAC Capital accounting centre

Share

Capital accounting centre_Audit, Tax, Advisory, Accounting Դիմելով մեզ` մշտապես օգտվում եք ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ խորհրդատվությունից:

24/02/2026

• «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

‼️ Ըստ այդմ՝

🟢 աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
🟢մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,
🟢գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,
🟢 ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
🟢ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

11/01/2026

Սիրելի՛ գործընկերներ,
Սիրով շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ✨

Թող գալիք տարին լինի խաղաղության, կայունության և նոր ձեռքբերումների տարի՝ լի առողջությամբ, հաջողություններով ու բարեբեր նախաձեռնություններով։✨
Լավագույն բարեմաղթանքներով`

ԿԱՊԻՏԱԼ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ՑԵՆՏՐ

09/01/2026

~ ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։

•Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող այն վարձու աշխատողները, որոնք՝
▪️2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։
▪️2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։
▪️Ապահովագրավճար վճարողներ են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։

~ Նշենք, որ վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4 800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10 800 դրամ։

• Ի գիտություն՝ մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի վարձու աշխատողների համար գործատուի կողմից ապահովագրավճար չի հաշվարկվում։ Ապահովագրավճար չի հաշվարկում նաև աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից։

08/11/2025

‼️ԿԱՐԵՎՈՐ ‼️
~ 01․01․2026թ․-ից աշխատանքային պայմանագրերն այլևս թղթային չեն լինելու

•ՀՀ ՊԵԿ-ի «Tax համակարգ»-ում արդեն իսկ գործարկվել է «Աշխատանքային պայմանագրեր»-ի բաժինը։
⁉️Ի՞նչ հնարավորություններ է տալիս նոր համակարգը , էլեկտրոնային ձևով կազմել և ստորագրել աշխատանքային պայմանագրեր, ձևակերպել ընդունման կամ լուծարման հրամաններ, պատրաստել համաձայնագրեր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
❗️Կարևոր է իմանալ․ ,որ Համակարգը գործարկելու համար էլ․ ստորագրություն անհրաժեշտ է և՛ գործատուին, և՛ աշխատակցին, ուստի եթե դեռ չունեք՝ շտապե՛ք ձեռք բերել այն մինչև 2026թ․:
• Այս պահին համակարգի գործարկումը , կարող է իրականացվել գործատուի կամավոր ցանկությամբ,իսկ 2026թ-ից համակարգի կիրառումը դառնալու է պարտադիր։
❗️Աշխատողները նույնպես ունենալու են հնարավորություն՝ համակարգ մուտք գործելու, դիտելու և ստորագրելու իրենց պայմանագրերը։

❕Ավելին իմանալու համար կարող եք դիմել ։

11/10/2025

• Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից.
~ Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։
• Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից.
~ Հայաստանում գործող մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում (2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով)։
~ Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի և մարզադպրոցներում, արտադպրոցական կազմակերպություններում, կենտրոններում, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:
~ ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։
~ 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում. փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
• Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից.
~ Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում(2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով):
~ Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։

26/09/2025

📢 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի պարտադիր լրացման գործընթացը։

📌 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր՝ Հայաստան ներմուծվող ապրանքների համար, երբ իրականացվում են մատակարարման կամ տեղափոխման գործարքներ։

📌 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պահանջը կկիրառվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։

📌 2025 թվականի նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացումը կկիրառվի ՀՀ-ում արտադրվող մնացած բոլոր ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։

📌 2026 թվականի հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով բոլոր ապրանքների մատակարարման կամ տեղափոխման գործարքները։

📌 Չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով իրենց հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ մատակարարման կամ տեղափոխման ցանկացած գործարքի համար։

✅ Միացեք CAC-ին , ավելին իմանալու համար
____________________________________

+374 43550009
+374 12550110
ք.Երևան, Ադոնցի 6

26/09/2025

❗️ Ժամկետը մոտենում է ❗️
⏳ Նոյեմբերի 1-ն արդեն մոտ է, իսկ Դուք հայտարարագիրը լրացրե՞լ եք

✅ CAC հաշվապահական ընկերությունը կօգնի արագ ու ճիշտ լրացնել եկամուտների հայտարարագիրը

_____________________
Դիմի’ր հիմա 📩

+374 43550009
+374 12550110
ք.Երևան, Ադոնցի 6

26/09/2025

Երբ կարող եք լսել այս արտահայտությունը⁉️

ԱԱՀ վճարողները, ովքեր բավարարում են Կառավարության սահմանած չափանիշներին, կարող են դիմում ներկայացնել հարկային մարմին և ստանալ ՕՐԻՆԱՊԱՀ հարկ վճարողի հավաստագիր։
✅ Այս հավաստագիրը հնարավորություն է տալիս օգտվել վարչարարական որոշակի առավելություններից՝ օրենքով սահմանված կարգով։
✅ՕՐԻՆԱՊԱՀ հարկ վճարող ճանաչվելու համար հարկ վճարողը պետք է բավարարի մի շարք պայմանների, ինչպես օրինակ՝
~Դիտարկվող ժամանակահատվածում հանդիսացել է ԱԱՀ վճարող
~Դիմելու պահին՝ պետական բյուջեի նկատմամբ եկամուտների գծով , չունի ժամկետանց պարտավորություններ
~Դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա.
~Դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ , չունի հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթներ.
• Դիմումում , որ նշված գործունեության ոլորտը համընկնում է փաստացի գործունեության հետ

Մանրամասների համար ներքևում ուղարկիր ՚「Capital」բառը և ստացիր պայմանների ամբողջական փաթեթը ✅

10/06/2025

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հասցե՝ Երևան, Արաբկիր, Ադոնցի 6, 285
+37443 98 0009
+37443 55 0009
+37412 55 0110

CAC Capital accounting centre Capital accounting centre_Audit, Tax, Advisory, Accounting

06/12/2024

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հասցե՝ Երևան, Արաբկիր, Ադոնցի 6, 285
+37443 98 0009
+37443 55 0009
+37412 55 0110

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ադոնցի 6, 285
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 13:00