Numetrix accounting and finance

Numetrix accounting and finance

Share

Հարկային խորհրդատվություն, հաշվապահական և ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում։
📲 +374 41903209
📧 [email protected]
🏢 ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 59

Նումետրիքսը հաշվապահների, ֆինանսիստների և իրավաբանների խումբ է, ովքեր իրենց մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքային փորձով շուկային առաջարկում են բարձրակարգ հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ` արդյունաբերության,շինարարության, գյուղատնտեսության , տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության և տարբեր այլ ծառայությունների մատուցման ոլորտներում:

23/05/2026

Ուզում ես հողամաս կամ տուն գնել։
Բայց կա երկու ռիսկ․
❗ Դու վախենում ես ամբողջ գումարը փոխանցել, որովհետև սեփականությունը դեռ քո անունով չի գրանցվել։
❗ Վաճառողը վախենում է սեփականությունը փոխանցել, որովհետև չի վստահ, որ գումարը կստանա։
Այս դեպքում օգտագործվում է էսքրոու հաշիվը 👇
Ինչպես է աշխատում՝
1️⃣ Գնորդը գումարը փոխանցում է էսքրոու հաշվին
2️⃣ Գումարը պահվում է չեզոք երրորդ կողմի մոտ (բանկ կամ միջնորդ կազմակերպություն)
3️⃣ Սկսվում է գույքի գրանցման գործընթացը
4️⃣ Երբ տունը կամ հողամասը գրանցվում է գնորդի անունով
5️⃣ Էսքրոու հաշվում պահված գումարը փոխանցվում է վաճառողին
Այսինքն՝ գումարը պաշտպանված է մինչև գործարքի ավարտը։
Արդյունքում՝
✔ Գնորդը վստահ է, որ սեփականությունը կգրանցվի իր անունով
✔ Վաճառողը վստահ է, որ գումարը արդեն ապահով պահվում է
Էսքրոու հաշիվը հենց դրա համար է հաճախ օգտագործվում անշարժ գույքի գործարքներում 🏡

19/05/2026

Մեր թիմը փնտրում է պատասխանատու, ուշադիր և մասնագիտական աճի ձգտում ունեցող "սկսնակ հաշվապահի"։
❗️Հիմնական պարտականությունները`

* Հարկային հաշիվների դուրսգրում և ստացված հաշիվների ձևակերպում,
* Բանկային քաղվածքների մշակում և գրանցում,
* Աշխատավարձի հաշվարկ,
* Կադրերի հաշվառման վարում (մասնակի)։

❗️Հիմնական պահանջներ`

✅️MS Excel-ի լավ տիրապետում (ֆունկցիաների իմացություն),
✅️ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն,
✅️Ճշտապահություն, աշխատասիրություն և բարձր ուշադրություն դետալների նկատմամբ,
✅️Ինքնակրթվելու և առաջ գնալու մեծ ցանկություն։

‼️Աշխատանքային պայմաններ

🕒 Աշխատանքային ժամեր`09:30 - 18:00 (Երկուշաբթի - Ուրբաթ),
📍Հասցե`ք. Երևան, Արշակունյաց 59,
💼 Փորձաշրջան` Սահմանվում է 3 ամիս փորձաշրջան,
🚫 Կարևոր նշում` հեռավար կամ հիբրիդ տարբերակներ չեն դիտարկվում (աշխատանքը միայն գրասենյակից)։

⁉️Ընտրության փուլերը

1. Ինքնակենսագրականների (CV) նախնական դիտարկում,
2. Հարցազրույց,
3. Թեստային առաջադրանքի լրացում (հարցազրույցի փուլը հաղթահարած թեկնածուների համար)։

Ինչպե՞ս դիմել`

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ․ փոստին՝
📧 [email protected]

📩 Խնդրում ենք նամակի թեմա (Subject) դաշտում պարտադիր նշել «Հաշվապահի օգնական»: Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլ. փոստին։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի նամակով կամ հեռախոսով:

02/05/2026

Բիզնեսը գրանցելու համար հերթ կանգնելու ժամանակը անցյալում է։
ՍՊԸ կամ ԱՁ հիմա կարելի է գրանցել ամբողջությամբ օնլայն։
Պետք է միայն նույնականացման քարտ՝ ակտիվ էլեկտրոնային ստորագրությամբ։
✅ Գրանցումը կատարվում է e-register.moj.am կայքում, պարզապես պետք է հետևել ուղեցույցին, լրացնել անհրաժեշտ տվյալները և վերջ, ձեր ՍՊԸ-ն կամ դուք որպես անհատ ձեռնարկատեր գրանցված եք։
Սակայն, չենք մոռանում , որ
✅ 20 օրվա ընթացքում պետք է ընտրել հարկման համակարգը,
✅ և 40 օրվա ընթացքում ներկայացնել իրական շահառուի վերաբերյալ հայտարարություն։
Իսկ եթե դժվարանում եք կամ պետք է խորհրդատվություն, դիմեք։

25/04/2026

Ուզում ես Չինաստանից ապրանք գնել։
Բայց կա խնդիր․
❗ Դու վախենում ես գումար ուղարկել, որովհետև չգիտես՝ ապրանքը կուղարկե՞ն
❗ Վաճառողը վախենում է ապրանքը ուղարկել, որովհետև չգիտի՝ կվճարե՞ս
Այս իրավիճակում օգնության է գալիս ակրեդիտիվը 🏦

Ինչպես է աշխատում՝

1️⃣ Դու դիմում ես բանկին և բացում ակրեդիտիվ
2️⃣ Բանկը խոստանում է վաճառողին, որ գումարը կվճարվի
3️⃣ Վաճառողը ուղարկում է ապրանքը
4️⃣ Նա բանկին ներկայացնում է ուղարկման փաստաթղթերը
5️⃣ Բանկը ստուգում է դրանք և փոխանցում գումարը վաճառողին

Այսինքն՝ բանկը դառնում է վստահելի միջնորդ։

Արդյունքում՝
✔ Գնորդը վստահ է, որ ապրանքը ուղարկվել է
✔ Վաճառողը վստահ է, որ իր գումարը կստանա

24/04/2026

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը: Հավերժ խոնարհում անմեղ զոհերի հիշատակին:

16/04/2026

600000 դրամ պետական տուրք, եթե որոշել եք ձեր ֆիրմային անվանման մեջ օգտագործել ՝
«Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները։
Համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի, ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները օգտագործելու թույլտվության համար տարեկան պետք է վճարել պետական տուրք՝ 600000 դրամի չափով։
Սակայն, վերջիններս ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվան օգտագործման անհրաժեշտությամբ, կամ եթե նշված բառերը ներառված չեն ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում:

#Հայաստան #հաշվապահություն

13/04/2026

Ձեզանից շատեր տնային պայմաններում պատրաստում են թխվածքներ, ձեռագործ իրեր կամ այլ ապրանքներ, գովազդում սոցիալական ցանցերում և իրականացնում վաճառք։
Բայց կա մի կարևոր բան, որ շատերդ չգիտեք։
Նախքան դա իրականացնելը դուք պետք է գգրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ ՍՊԸ։
Ինչու, որովհետև՝
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով մշտապես իրականցնում է դիտարկումներ և բացահայտում նմանատիպ դեպքերը՝ առաջադրելով տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամը։
Բացի այս տուգանքները, այլ տուգանքներ կարող են առաջադրվել, եթե նույնիսկ չիմացության արդյունքում առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի իրականացրել եք լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեություն, օրինակ՝ սննդի դասվող արտադրանքի իրացում կամ դեղերի, սննդային հավելումների վաճառք։

12/04/2026

Յուրաքանչյուր սննդի բիզնես՝ անկախ մեծության չափից պարտավոր է ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ՝ HACCP։

Սա նշանակում է, որ դու պետք է վերահսկես քո արտադրության ամբողջ գործընթացը՝ սկսած հումքից մինչև վերջնական արտադրանք, ապահովելով՝
հումքի անվտանգությունը,
արտադրության ճիշտ հոսքայնությունը,
սարքավորումների մաքրությունն ու սարքին վիճակը,
աշխատակիցների անձնական հիգիենան,
ինչպես նաև սննդամթերքի ճիշտ պահպանումն ու տեղափոխումը։
Բացի այդ, պարտադիր է վարել համապատասխան փաստաթղթեր և ապահովել արտադրանքի հետագծելիությունը։
Այս պահանջները ստուգվում են տեսչական մարմնի կողմից, և խախտումների դեպքում կարող են կիրառվել տուգանքներ կամ գործունեության կասեցում։
Հետևաբար, HACCP համակարգի ճիշտ ներդրումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլ նաև քո բիզնեսի անվտանգության հիմքը։

07/04/2026

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ, որոնք վերաբերում են հարկային խախտումներին և քրեական վարույթներին։
🔹 1. Բարձրացվում են քրեական պատասխանատվության շեմերը
📌 Նախկինում՝
Խոշոր չափ՝ 10 մլն դրամ
Առանձնապես խոշոր չափ՝ 20 մլն դրամ
📌 Նոր առաջարկով՝
Խոշոր չափ՝ 30 մլն դրամ (կամ 2 տարում՝ 45 մլն)
Առանձնապես խոշոր չափ՝ 50 մլն դրամ (կամ 3 տարում՝ 75 մլն)

🔹 2. Փոխվում է քրեական վարույթ սկսելու կարգը

նախ պետք է լինի հարկային մարմնի վարչական ակտ
հարկ վճարողը կարող է այն բողոքարկել
և միայն դրանից հետո կարող է սկսվել քրեական վարույթ

3․ սակայն
Քրեական վարույթ կարող է սկսվել առանց վարչական ակտի, եթե՝
կա ապացույցների կորստի վտանգ
և ներկայացված է հիմնավորված հաղորդում

🔹 4. Ներդրվում է գույքի արգելանքի այլընտրանք
գույքի արգելանքի փոխարեն կարելի է ներկայացնել բանկային երաշխիք

➡️ Սա թույլ է տալիս բիզնեսին չկանգնել և շարունակել գործունեությունը։

05/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Թող այս Սուրբ Զատիկը լցնի ձեր տունը խաղաղությամբ, հաջողությամբ և բարությամբ։

02/04/2026

Հարմարավետ է, միանշանակ, սակայն իրականում ՝
Պետությունը խրախուսում է անկանխիկ վճարումները, որովհետև՝
1️⃣ Նվազում է ստվերային տնտեսությունը
Երբ վճարումը կատարվում է քարտով կամ փոխանցմամբ, գործարքը գրանցվում է բանկում, և դժվար է թաքցնել իրական շրջանառությունը։
2️⃣ Դրա շնորհիվ աճում են հարկային մուտքերը
Թափանցիկ գործարքների շնորհիվ բիզնեսները հայտարարում են իրական եկամուտները։
3️⃣ Փողի շրջանառությունը դառնում է վերահսկելի
Պետությունը կարողանում է ավելի արդյունավետ կառավարել ֆինանսական համակարգը։
4️⃣ Կրճատվում են կոռուպցիոն և չգրանցված գործարքները
Այսինքն՝
անկանխիկ տնտեսությունը օգնում է, որ
✔ տնտեսությունը լինի ավելի թափանցիկ
✔ հարկերը հավաքագրվեն արդար
✔ պետությունը ունենա ավելի կայուն ֆինանսական համակարգ
Ահա թե ինչու է պետությունը ակտիվորեն խրախուսում անկանխիկ առևտուրը 💳

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Արշակունյաց 59
Yerevan
0061

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00