«Սիգմա Սերվիսիզ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ
Հաշվապահական ծառայություններ Մեղրիում
Accounting services in Meghri
Бухгалтерские услуги в Мегри
«Սիգմա Սերվիսիզ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը հիմնադրվել է 2009 թվականի մարտի 10-ին Մեղրի քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:
19/03/2026
📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։
Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։
Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։
Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։
Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙
05/03/2026
«Սիգմա Սերվիսիզ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը աշխատանքի է հրավիրում սկսնակ հաշվետարների։
Հիմնական պարտականություններ
•Բանկային քաղվածքների մուտքագրում, վճարման հանձնարարագրերի կազմում,
•Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրում, ստացված հաշիվների մուտքագրում,
•Ապրանքների մուտքագրում և ելքագրում ծրագրում,
•Ապրանքների տեղափոխման հետ կապված փաստաթղթերի պատրաստում և համակարգված հաշվառում։
•Հաշվապահական հաշվառման վարում` ՀՀ օրենսդրության և ՀՀ հաշվապահական ստանդարտներին համապատասխան։
Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ
•Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառում կամ հարակից ոլորտներում)
•Աշխատանքային փորձը ցանկալի է։
•MS Office-ի լավ իմացություն
•Նպատակասլացություն և նոր գիտելիքներ և հմտություններ սովորելու ցանկություն
•Թիմում աշխատելու ունակություն
•Ժամանակի կառավարման և վելուծական մտածողության հմտություններ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել
[email protected] էլ. հասցեին կամ զանգահարել +374 98 702082 հեռախոսահամարին։
#Աշխատանք #Հաշվետար #Մասնագիտականաճ #Մեղրի
24/12/2025
«ՍԻԳՄԱ ՍԵՐՎԻՍԻԶ» հաշվապահական գրասենյակի աշխատակիցները
16/12/2025
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի հունվարի 22-ից մինչև 2026թ-ի հուլիսի 22-ը ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ծածկագրերին դասվող ցեմենտի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիան տրամադրվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
————————————————————
#ապրանքներիներմուծում #լիցենզիա
Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/hh-taratsq-cementi-nermvoutsman-zhamanakavvor-sahmanaphakvoum-kirarelvou-masin
16/12/2025
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով 2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու, իսկ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների դեպքում՝ նաև օտարման նպատակով այդ արտադրատեսակները պահելու, տեղափոխելու, ձեռք բերելու համար կիրառվելու է վարչական պատասխանատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
————————————————————
#ՀՀօրենսգիրք #չդրոշմավորվածապրանքներ
Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/nvor-varchakan-pataskhanatvvouthyvoun-hskich-nvouynakanacman-nshannervov-drvoshmavvorman-enthaka
27/10/2025
10/10/2025
📃 Հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ն` ի դեմս «Սիգմա Սերվիսիզ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սյուզաննա Վարդանյանի, և «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը` ի դեմս տնօրեն Թամամ Հովհաննեսյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
02/10/2025
Շուշանիկ Պողոսյան՝ ՀԱՇՎԱՊԱՀ
05/09/2025
📢 Եթե բիզնեսի սեփականատեր եք կամ անհատ ձեռնարկատեր և Ձեր ամբողջ ժամանակը ծախսում եք փաստաթղթերի ու հաշվետվությունների վրա՝ բիզնեսի զարգացման փոխարեն` ժամանակն է վստահել գործը մասնագետներին։
🔹 «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակը Մեղրիում առաջարկում է լուծումներ, որոնք կխնայեն Ձեր ժամանակը, նյարդերն ու ռեսուրսները։
Մեր ծառայություններն են՝
✅ Հաշվապահական և հարկային հաշվառման ամբողջական վարում
✅ Կադրային հաշվառում (աշխատանքային պայմանագրեր, հրամաններ և այլն)
✅ Իրավական և խորհրդատվական ծառայություններ
✅ Վճարումների կատարում և ներկայացուցչություն
✔ Կապվե՛ք մեզ հետ այսօր` անվճար խորհրդատվություն ստանալու համար։
📞 (098) 70 20 82, (055) 70 20 82
📍 ք.Մեղրի, Փարամազի 3/1
🌐 https://armaa.am/am/partners/sigma-servisiz-hashvapahakan-hashvarman-grasenyak
#Մեղրի #Հաշվապահություն #ՍիգմաՍերվիսիզ #Հաշվապահ #Բիզնես #Հարկեր
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Փարամազի 3/1
Meghri
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |