MG FIN Հաշվապահություն և Խորհրդատվություն

MG FIN Հաշվապահություն և Խորհրդատվություն

Share

Ընկերությունը մատուցում է հաշվապահական-խորհրդատվական կադրային և իրավաբանական ծառայություններ

23/02/2026

📢 ԿԱՐԵՎՈՐ
📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),

📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,

📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,

📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
#ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ #ՀԱՇՎԱՊԱՀ

23/01/2026

🔄 MG FIN-ում նոր փուլ է սկսվում…
Մեր աշխատանքային ճանապարհին նոր հնարավորություններ են ստեղծվում։
Շուտով կկիսվենք կարևոր նորություններով 👀
Հետևեք էջին, որ առաջինը իմանաք։
#ՀԱՇՎԱՊԱՀ

31/12/2025

🎄MG FIN-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շահավետ որոշումներ և ֆինանսական հաջողություն 💼✨

22/06/2025

📢 ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՄԱՍԻՆ
📌 Թեման չափազանց կարևոր է յուրաքանչյուր աշխատողի համար՝
«Ի՞նչ իրավունքներ ունի քաղաքացին աշխատանքային հարաբերություններում»
Հաղորդման ընթացքում պատասխանել եմ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝
▪️ Ինչպե՞ս են պաշտպանվում աշխատողի իրավունքները ՀՀ-ում
▪️ Ի՞նչ սահմանափակումներ ունի գործատուն կարգապահական տույժ կիրառելիս
▪️ Ո՞ր դեպքերում կարող է աշխատողը դիմել դատարան
📺 Հաղորդման ամբողջական տարբերակը կցուցադրվի հունիսի 22-ին ժամը՝ 19:30 Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում

#ՓաստաբանիԽորհրդով #ՓաստաբանԳևորգՄարտիրոսյան #ԱշխատանքայինԻրավունք

20/06/2025

📌 Թեման չափազանց կարևոր է յուրաքանչյուր աշխատողի համար՝
«Ի՞նչ իրավունքներ ունի քաղաքացին աշխատանքային հարաբերություններում»
▪️ Ինչպե՞ս են պաշտպանվում աշխատողի իրավունքները ՀՀ-ում
▪️ Ի՞նչ սահմանափակումներ ունի գործատուն կարգապահական տույժ կիրառելիս
▪️ Ո՞ր դեպքերում կարող է աշխատողը դիմել դատարան
📺 Հաղորդման ամբողջական տարբերակը կցուցադրվի հունիսի 22-ին
#ՓաստաբանիԽորհրդով #ՓաստաբանԳևորգՄարտիրոսյան #ԱշխատանքայինԻրավունք

01/01/2025

ԷՄՋԻ ՖԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ, ՄԱՂԹՈՒՄ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ 2025 ՏԱՐՈՒՄ...

12/08/2023

📢 ԷՄՋԻ ՖԻՆ հաշվապահական և խորհրդատվական ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ 🧰 👩‍💻
Պարտականությունները՝
- Հաշվապահական հաշվառման վարում.
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում.
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում.
- Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի և այլ հաշվապահական պարտականությունների կատարում.
Պահանջվող Հմտություններ՝
- E-invoicing, MS Office, Excel, ծրագրերի իմացություն.
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն.
- Հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն.
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին.
- Ժամանակի կառավարման հմտություններ.
- Սթրեսակայունություն, պատասխանատվության բարձր զգացում, արագ և լարված տեմպով աշխատելու ունակություն.
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 3-5 տարի.
Ձեր CV-ները /ինքնակենսագրականը/ ուղարկել 📧 [email protected] էլեկտրոնային փոստին՝ աշխատանքի մանրամասներին տեղեկանալու համար:
📅 Դիմնելու վերջնաժամկետ՝ 30.08.2023թ.

MG FIN Հաշվապահություն և Խորհրդատվություն Ընկերությունը մատուցում է հաշվապահական-խորհրդատվական կադրային և իրավաբանական ծառայություններ

Մինչև ապրիլի 1-ը իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վարույթներ չի նախատեսվելու 28/02/2023

📢Մինչև ապրիլի 1-ը իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վարույթներ չի նախատեսվելու

Հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարագրերի չներկայացման փաստի կապակցությամբ վարչական իրավախախտման վարույթներ չի հարուցելու։

Մինչև ապրիլի 1-ը իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վարույթներ չի նախատեսվելու ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայք

petekamutner.am 24/02/2023

📑Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։

✅2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ:

✅2023 թ․ հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի, շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։

✅2023 թ․ հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։ Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։

petekamutner.am Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, 2023 թվականի հ...

20/02/2023

💻🌍📲Հեռավար աշխատելը կթույլատրվի օրենքով. նախագիծը պատրաստ է

Want your business to be the top-listed Accountant in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ազատության պող. 24, գրասենյակ 2
Erevan
0014

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00