24/04/2026
Մենք ընդլայնում ենք մեր թիմը ✨
📌 Պարտականություններ
* Բանկային գործարքների ամբողջական և ճշգրիտ ձևակերպում
* Վճարումների, փոխանցումների և հաշվեհամարների շարժի վերահսկում
* Աշխատանք բանկային համակարգերի և հաշվապահական ծրագրերի հետ
📌 Մենք առաջարկում ենք
* Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր
* Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
* Մրցունակ աշխատավարձ
✨ Եթե ցանկանում եք լինել պրոֆեսիոնալ թիմի մաս և զարգանալ ձեր ոլորտում, ապա սպասում ենք ձեր CV-ին
Էլ. հասցե՝ [email protected]
Հասցե՝ ք. Արմավիր , Հանրապետության 14
26/02/2026
Բեսթ Ըքքաունթինգը փնտրում է Կադրային գործի մասնագետ :
Ձեր CV-ները կարող եք ուղարկել ՝ [email protected] էլ. հասցեին :
04/09/2025
Աշխատանք մաքրուհու համար 💚
Փնտրում ենք ճշտապահ, պատասխանատու մաքրուհի 🧹💛
⏰ Աշխատանքային ժամերը՝ համաձայնությամբ
🧽 Մաքուր տարածք = Լավ տրամադրություն
📍 Հանրապետության 14, Արմավիր
📞 +374 93 910005
📧 [email protected]
09/07/2025
«Հաշվապահություն 0-ից» դասընթացի մանրամասները ՝
✔️Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները ՝
-Հաշվապահական հաշվառում
-Հարկային հաշվառում
-Աշխատանքային օրենսգիրք
-ՀԾ-Հաշվապահ 7
-Tax Service (Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ)
-E-invoicing (Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգ)
✔️Սկիզբը ՝ Օգոստոսի 1
✔️Տևողությունը ՝ 4 ամիս
✔️Շաբաթական ՝ 2 օր , 2-ական ժամ
✔️Արժեքը ՝ 30 000 դրամ/ ամիս
🎁 Առաջին 3 գրանցվողները կստանան 10% զեղչ առաջին ամսվա համար։
Դասընթացի ավարտին քննությունը գերազանց հանձնած ուսանողները կստանան՝
✅Հավաստագիր
✅Աշխատանքի առաջարկ
մեր ընկերության կողմից։
📍 Հանրապետության 14, Արմավիր
📞 +374 93 910005
📧 [email protected]
30/06/2025
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն կարողանա գործել շրջանառության հարկի դաշտում և կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։
Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․
📑«M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» գործունեություններ իրականացնողներին,
📑«N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողներին։
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով՝ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներին հորդորում ենք մինչև այս տարվա հուլիսի 21-ը ներառյալ, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն։
26/06/2025
📣 Մեր թիմը ընդլայնվում է.
Փնտրում ենք ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Եթե դու ունես վերլուծական մտածողություն և պատրաստ ես ունենալ իրական ազդեցություն ընկերության աճի վրա՝ սա քո հնարավորությունն է:
Պահանջվող պարտականություններ ՝
🔹 Նոր հաճախորդների ներգրավման ռազմավարության մշակում
🔹 Սոցիալական մեդիայի կառավարում (SMM)՝ բովանդակության պլանավորում, հրապարակումներ, արշավներ
🔹 Գովազդային արշավների կազմակերպում (օնլայն և օֆֆլայն)
🔹 Գործընկերային կապերի հաստատում և զարգացում
🔹 Մրցակիցների և շուկայի վերլուծություն
🔹 Զարգացման արդյունքների մասին հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
Պահանջվող հմտություններ՝
✔️ Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
✔️ Պայծառ և ռազմավարական մտածողություն
✔️ Գրագետ խոսք և ստեղծագործ մոտեցում
✔️ SMM հարթակների, գովազդային գործիքների և CRM համակարգերի իմացություն
Մենք առաջարկում ենք՝
✅ Մրցունակ աշխատավարձ
✅ Աշխատանք վստահելի և համախմբված թիմում
✅ Մասնագիտական զարգացում և նոր փորձառություն
✅ Արդյունքներին ուղղված մոտեցում և առաջխաղացման հնարավորություններ
📩 Ուղարկիր քո CV-ն՝ [email protected] էլ. հասցեին՝ նշելով «Բիզնեսի զարգացման պատասխանատու»։
📞 +37493910005
📍Հանրապետության 14, ք. Արմավիր