13/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել տնտեսության արդիականացման նպատակային ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է տնտեսավարողների իրավունքը՝ սուբսիդավորվող վարկային/լիզինգային պարտավորությունը մեկ անգամ տեղափոխելու մեկ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական աջակցությունը։
Ընդլայնվել է նաև օժանդակության կիրառության նպատակների շրջանակը և վերանայվել է ծրագրի նպատակային գործունեությունների ցանկը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#տնտեսությանարդիականացում #պետականաջակցություն #հարկայինխորհրդատվություն
13/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի մայիսի 31-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար գործելու են ակնհայտ առևտրային նոր չափաքանակներ, որոնք գերազանցող ներմուծում իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կրելու են ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկեր վճարելու պարտավորություն:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#ներմուծում #առևտրայինչափաքանակ #հարկայինխորհրդատվություն
13/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով վերանայվել են թեմատիկ ուսումնասիրությունների իրականացման նպատակով հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրում ներառվող ժամանակաշրջաններին վերաբերող կարգավորումները։ Միաժամանակ, ավելացվել է նաև յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում իրականացվող թեմատիկ ուսումնասիրությունների թույլատրելի քանակը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#թեմատիկուսումնասիրություն #հարկայինխորհրդատվություն
13/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նոր առանձնահատկություններ են սահմանվել ոսկուց պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված իրերի օտարման գործարքների, ինչպես նաև ոսկուց պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից այդ իրերի օտարման դեպքերում: ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նոր կարգավորումներ են սահմանվել նաև ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցողների կողմից ավտոտրանսպորտային միջոցի անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ օտարման գործարքների համար։ Միաժամանակ, ոսկուց պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց համար նախատեսվել է ԱԱՀ հաշվանցումների կատարման սահմանափակում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#ԱԱՀ #ոսկյաիրեր #հարկայինխորհրդատվություն
13/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության շեմերի փոփոխության մասին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ բարձրացվել են հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության կիրառման համար հիմք հանդիսացող՝ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» համարվող գումարների մեծությունները։ Բացի այդ իրար հաջորդող երկու հարկային տարիների համար սահմանվել են նշված չափերի տարբերակված՝ ավելի բարձր մեծություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#հարկերիչվճարում #քրեականպատասխանատվություն #հարկայինխորհրդատվություն
13/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկությունների ներկայացման կարգը և ձևը։
Հրամանն ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#վիճակախաղեր #հարկայինխորհրդատվություն
04/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#սիգիձկնկիթ #արտահանում #հարկայինխորհրդատվություն
04/06/2026
🔊 Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մի շարք ապրանքների, մասնավորապես, օգտագործված ռելսերի, սալիկների, աղացագնդերի, թուջե ռադիատորների, պղնձե անոդների, սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է վեց ամիս ժամկետով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 3-ը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#արտահանում #արգելք #հարկայինխորհրդատվություն
30/05/2026
⚖️ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԿԱՏԱՐԱԾ ՓԱՅԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ`
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը որոշեց բավարարել մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտի և դրա բողոքարկման արդյունքում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշման։
Վարչական դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել հսկիչ դրամարկղային մեքենայի ( #ՀԴՄ) կիրառության կանոնների ճշտության ստուգման` ՀԴՄ կտրոն չտրամադրելու հիմքով հարկային մարմնի կողմից կազմված ակտը և ընդունված որոշումը:
Արդյունքում՝
մեր վստահորդներին
առաջադրված պարտավորությունը ≈ ❗ 4.800.000 ՀՀ դրամ ❗️ = է 🅾️ - ի
Արդեն իսկ Դատական տեղեկատվական համակարգի դատական գործերի որոնման համակարգում տեղադրված է դատարանի որոշումը։
⚖️ Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
____________________________________
#ՎարչականԱկտեր #Խորհրդատվություն #Տույժ #Տուգանք #Ակտ #Պատասխանատվություն #ՎարչականԴատարան #Հայց #ՕրինապահՀարկՎճարող #ԳոհունակՀաճախորդ
📞 (011) 60 00 00
📍 ք․Երևան, Վ․ Վաղարշյան 12, Ակցեռնի շենք, 5-րդ հարկ
30/05/2026
🔊 Հարգելի գործընկերներ.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության ջերմոցների (ջերմատների) և գյուղատնտեսական նպատակով կառուցվող ջրավազանների շինարարության թույլտվությունների մասով սահմանվել են տեղական տուրքերի ավելի ցածր դրույքաչափեր։ Վերջիններիս մեծությունը կախված է շինությունների ընդհանուր մակերեսից և շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխանող գործակիցներից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#տեղականտուրք #շինարարություն #հարկայինխորհրդատվություն
Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/teghakan-tvourqi-nvor-drvouyqachapher-gyvoughatntesakan-nshanakvouthyan-shinvouthyvounneri