17/04/2022
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
🌿Շնորհավոր Սուրբ Զատիկ սիրելի հայրենակիցներ
Բնության սիմֆոնիան առաջարկում է նյարդեր հանգստացնող, ?
17/04/2022
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
🌿Շնորհավոր Սուրբ Զատիկ սիրելի հայրենակիցներ
12/04/2022
«Գիտություն-բիզնես» համագործակցության խթանման ուսուցողական այց գերազանցությամբ աշխարհի 6-րդ՝ Մասարիկի համալսարան (Բրնո, Չեխիա)։ Երբ գիտելիքը դառնում է ի գործ։ Շնորհակալություն ՀՊՏՀ պրոֆեսիոնալ թիմին, «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» ծրագրի իրականացնողներին և հյուընկալ կողմին գիտելիքահեն փորձի փոխանակման, ձեռք բերված համագործակցությունների իրագործման և անմոռանալի օրերի համար
ՀՊՏՀ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում այց Մասարիկի համալսարան
07/04/2022
Սիրելի՛ կանայք և աղջիկներ.
Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։
Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում անսպառ ու անհաշվելի լինեն, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն կյանքի անբաժան ուղեկիցը։
Ձեզ առողջություն, կանացի և մայրական անափ երջանկություն, արգասաբեր գործունեություն:
02/04/2022
Սիրով հրավիրում ենք բոլորին վայելելու մեր բուժիչ թեյերը։
#Կայունհամայնքներ
08/03/2022
Սիրելի կանայք և աղջիկներ շնորհավորում ենք կանանց տոնի կապակցությամբ։
Մաղթելով առողջություն, երջանկություն, սեր: Ձեր յուրաքանչյուր օրը լինի վառ գույներով, մշտապես շրջապատված լինեք Ձեր սիրելիներով ու դրական էներգիայով:
Շնորհավոր մարտի 8 🌿
01/03/2022
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Եղիշե Չարենց
🌼Գարնանային հաճելի տրամադրություն ձեզ սիրելի հետևորդներ🌿
21/02/2022
Դուք գիտե՞ք, որ
📜Դեռևս մեզանից 3000 տարի առաջ դեղաբույսերն օգտագործվել են Հին Ասորեստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում,
📜Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր, որի տարածքում կան համանման քանակի և որակի ուտելի, համեմունքային և բուժիչ բույսեր, բարոյական պատասխանատվություն է կրում դրանց պահպանման և խնայողաբար օգտագործման համար։
📜Վայրի ուտելի և բուժիչ դեղաբույսերը ոչ միայն հանդիսանում են կենսառեսուրսներ , այլ նաև մասնակցում են հողագոյացման, սնման շղթայի, ջրի վերկանագման, կենսաբանական պայքարի և էկոլոգիական այլ գործընթացնների։
17/02/2022
Արդյունավետ քննարկում #ԳրանթԹորնթոնՔնսալթինգ» ՓԲԸ-ի (Grant Thornton Consulting) և #Բնությանսիմֆոնիա (Symphony of Nature) ընկերությունների համագործակցության ճանապարհային քարտեզի ստեղծման համար։ #ՀՊՏՀ-ի և #Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում։
#Բիզնեսխորհրդատվություն
16/02/2022
🌿Inno4Farm արդյունավետ լուծումներ մեր թիմի կողմից։
Inno-4-Farm – AGRI CAMP Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար
14/02/2022
Դուք գիտե՞ք, որ
📜Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ
օգտագործվում է բուժիչ նպատակներով,
📜ՀՀ ում աճում է ավելի քան 3800 բուսատեսակ, դրանցից
բուժիչ հատկություններով օժտված է 2500 բուսատեսակներ,
📜Աշխարհում օգտագործվող դեղապատրաստուկների մոտ
40%-ն ունի բուսական ծագում,
📜Նույն դեղաբույսը տարբեր կերպ է օգտագործվում տարբեր
մշակույթներում, ձեռք բերելով լրացուցիչ մշակույթային
արժեք,
📜Հայաստանի վայրի ուտելի, արոմատիկ և դեղաբույսերի
գենոֆոնդը ազգային հարստություն է։