Ներդրողի օրագիր

Ներդրողի օրագիր

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ներդրողի օրագիր, Yerevan.

Ներդրումներ, տեխնոլոգիաներ և AI դարաշրջանի հնարավորությունները։ Բաժնետոմսերի շուկայի վերլուծություն՝ ծրագրավորողի հայացքով։

⚠️ Էջի բովանդակությունը չի հանդիսանում ֆինանսական խորհուրդ։

25/05/2026

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱՄՆ-ում Memorial Day է (Հիշատակման օր)։ 🇺🇸

Ամերիկյան ֆինանսական շուկաները (NYSE և NASDAQ) ամբողջությամբ փակ են, ուստի բորսայական ակտիվ առևտուր, գների տատանումներ կամ նոր հաշվետվություններ այսօր չեն լինի։ Շուկաները կվերաբացվեն վաղը՝ սովորական աշխատանքային ռեժիմով։

Օգտագործենք այս պաշտոնական դադարը հանգստանալու, անցած շաբաթվա արդյունքներն ամփոփելու և ուժերը վերականգնելու համար։ 😉📊

#Ֆինանսներ #Բորսա #Ներդրումներ

23/05/2026

Google-ի նոր Willow չիպը 5 րոպեում լուծում է խնդիրներ, որոնց համար սուպերհամակարգչից միլիոնավոր տարիներ կպահանջվեին։ 🤯 Իսկ Microsoft-ը կատարում է իր ամենամեծ գիտական խաղադրույքը՝ ստեղծելով տոպոլոգիական քյուբիթներ։

Եթե չեք կողմնորոշվում, թե որ տեխնոլոգիան կհաղթի, միշտ կա Defiance Quantum ETF-ը (QTUM), որը ներառում է NVIDIA, IonQ, Rigetti և ոլորտի այլ առաջատարներին։

Ամբողջական մանրամասն վերլուծությունը դիտեք «Ներդրողի օրագիր #8» թողարկման մեջ (ալիքի հղումը՝ Bio-ում)։ 🔗👇

#ՔվանտայինՀամակարգիչ #Ներդրումներ #Տեխնոլոգիա #Բորսա

21/05/2026

ԱՄՆ-ն $2 միլիարդ կներդնի քվանտային ընկերություններում և կդառնա նրանց համասեփականատերը։ 🇺🇸🚀

Թրամփի վարչակազմը Commerce Department-ի միջոցով ուղղակի բաժնետիրական մասնակցություն (equity stakes) է ձեռք բերում տեխնոլոգիական ոլորտի այն ընկերություններում, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի ներքին մատակարարման շղթայի և Չինաստանի ազդեցությանը հակազդելու համար։ WSJ-ի փոխանցմամբ՝ ծրագրում ներգրավված է 9 ընկերություն:

📊 Ինչպե՞ս է բաշխվելու բյուջեն.
• IBM ($IBM): $1 միլիարդ (առաջատար ուղղություն)
• GlobalFoundries ($GFS): $375 միլիոն (չիպերի արտադրություն)
• D-Wave ($QBTS), Rigetti ($RGTI), IonQ ($IONQ), Infleqtion ($INFQ) և Quantum Computing Inc ($QUBT): մոտ $100-ական միլիոն
• Diraq (ստարտափ): $38 միլիոն

📈 Շուկայի արձագանքը.
Նորության հրապարակումից անմիջապես հետո, pre-market առևտրային շրջանում այս ընկերությունների բաժնետոմսերը միանգամից գրանցել են +7%-ից մինչև +21% թռիչքային աճ:

Չնայած քվանտային համակարգիչները դեռևս գտնվում են զարգացման և սխալների ուղղման (error correction) փուլում, պետական այս մասշտաբի աջակցությունը հուշում է, որ ոլորտը դառնում է ռազմավարական գերակայություն։

Ի՞նչ եք կարծում, սա ազդանշա՞ն է քվանտային տեխնոլոգիաների մեջ երկարաժամկետ ներդրումներ անելու համար։ 👇

#ՔվանտայինՀամակարգիչ #Ներդրումներ #Բորսա #Տեխնոլոգիա #ԱՄՆ

20/05/2026

NVDA-ի հաշվետվությունը՝ այսօր, շուկայի փակումից հետո: 🚀
​Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի վաղը՝ գինը կաճի՞, թե՞ կնվազի: Ո՞րն է ձեր կանխատեսած մինիմալ և մաքսիմալ գինը վաղվա օրվա համար:
​Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում, տեսնենք՝ ում ենթադրությունն է ավելի մոտ իրականությանը: 👇

​ #ֆինանսներ #բորսա #ներդրումներ

19/05/2026

Ըստ վերջին տեղեկությունների՝ Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է դուրս գալ շուկա արդեն հունիսի 12-ին։ Նախնական գնահատականները հասնում են մինչև 2 տրիլիոն դոլարի։ Բայց արդյո՞ք խելամիտ է գնել բաժնետոմսերը հենց առաջին օրը։ Կարճ վիդեոյում պատմում եմ այս պատմական իրադարձության և դրա հետ կապված ռիսկերի մասին։

💡 P.S. Տիեզերական տնտեսությունը (Space Economy) մեծ թափ է հավաքում։ Ապագա վիդեոներում կխոսենք նաև այլ ընկերությունների մասին, որոնք շահում են այս աճից։ Բաժանորդագրվեք «Ներդրողի օրագիր» էջին, որպեսզի բաց չթողնեք այդ թողարկումները։

💬 Իսկ դուք ի՞նչ եք մտածում։ Պատրաստվո՞ւմ եք գնել SPCX բաժնետոմսեր, թե կնախընտրեք սպասել։ Գրեք մեկնաբանություններում:

#ներդրումներ #ֆինանսներ

19/05/2026

NVIDIA-ն արդեն սկսել է իր նորագույն Vera CPU-ների առաքումը խոշորագույն AI ընկերություններին։ Ընկերության փոխնախագահ Իեն Բաքն անձամբ է հանձնել առաջին պրոցեսորները Anthropic-ին, OpenAI-ին, SpaceXAI-ին և Oracle Cloud-ին։ 🎉
Vera-ն NVIDIA-ի առաջին հատուկ նախագծված (custom) պրոցեսորն է, որը ստեղծված է հատկապես ագենտային արհեստական բանականության (agentic AI) դարաշրջանի համար։ Ինչպես նշում է ընկերությունը՝ սա դեռ միայն սկիզբն է, և Vera-ով աշխատող համակարգերի ճանապարհը սկսվում է հենց այստեղից: 💚

#ԱրհեստականԲանականություն #ներդրումներ

18/05/2026

Եթե դուք էլ եք վախենում AI շուկայի հնարավոր փուչիկից, ապա ծանոթացեք LOHA ETF-ին: Այն ներդնում է այնպիսի ընկերություններում (էներգետիկա, երկաթուղի, հեռահաղորդակցություն), որոնց բիզնես մոդելն այնքան ֆիզիկական է, որ արհեստական բանականությունը պարզապես չի կարող այն վերացնել:
Դիտեք վիդեոն մանրամասների համար և կիսվեք ընկերների հետ: 🚀

#ներդրումներ #ֆինանսներ #բորսա

16/05/2026

Intel-ը վերադառնո՞ւմ է մեծ խաղ: Նրանք ոչ միայն փորձում են դառնալ TSMC-ի մրցակից, այլև հսկայական խաղադրույք են անում սիլիկոնային քվանտային չիպերի վրա: Տեխնոլոգիական աշխարհում անգամ ակտիվ շշուկներ են պտտվում, որ հնարավոր է՝ Apple-ն ապագայում իր չիպերի որոշակի արտադրություն կրկին վստահի Intel-ի նորացված գործարաններին:

Հատված «Ներդրողի օրագիր #8» թողարկումից:

(Հ.Գ. Վիդեոն նկարելիս $INTC գինը $37.8 էր, հիմա արդեն անցել է $100-ը 🚀)

#Ներդրումներ #Տեխնոլոգիաներ #Քվանտային

14/05/2026

ԱՄՆ նախագահ Թրամփն ու տեխնոլոգիական հսկաները Պեկինում են 📉📈
Վերլուծում ենք այս այցի երկու հնարավոր ելքերը մեր պորտֆելի համար։ Կստացվի՞ արդյոք վերաբացել 50 մլրդ դոլարի չինական շուկան Nvidia-ի ու Micron-ի համար, թե՞ մեզ սպասվում է հազվագյուտ մետաղների (REMX) գների պայթյուն։
Դուք ի՞նչ արդյունքներ եք ակնկալում 👇

#ՆերդրողիՕրագիր #Բորսա #ԱրհեստականԲանականություն #Ներդրումներ #Տեխնոլոգիաներ

13/05/2026

Nvidia-ի Գլխավոր Մրցակիցը 🚀 | Ինչ է սպասվում Cerebras (CBRS) IPO-ին

Այսօր գիշերը սպասվում է Cerebras Systems-ի պատմական IPO-ի պաշտոնական գնագոյացումը: Նախնական տվյալներով՝ պահանջարկը 20 անգամ գերազանցել է առաջարկը, ինչի արդյունքում ընկերությունը պատրաստվում է վաճառել 30 միլիոն բաժնետոմս 150-160$ միջակայքում՝ ներգրավելով 4.8 միլիարդ դոլար: Իսկ ամենակարևորը՝ ազատ առևտուրը կսկսվի արդեն վաղը՝ մայիսի 14-ին, Nasdaq-ում CBRS տիկերի ներքո: Պատրաստվո՞ւմ եք վաղը գնել AI չիպերի այս նոր հսկային: 👇

#ԱրհեստականԲանականություն #Ներդրումներ

13/05/2026

Շատերին թվում է, թե Արհեստական բանականության մոդելների էֆեկտիվության աճը կհանգեցնի նրան, որ դրանք ավելի քիչ հաշվողական հզորություն և էներգիա կպահանջեն: Իրականում պատմությունը մեզ այլ բան է սովորեցնում։

Ծանոթացեք շուկայական գլխավոր Աքսիոմներից մեկին՝ Ջևոնսի պարադոքսին։

1865 թվականին տնտեսագետ Ուիլյամ Ջևոնսը նկատեց մի տարօրինակ երևույթ. երբ ստեղծվեցին ածուխի ավելի խնայող և արդյունավետ շարժիչներ, ածուխի սպառումը ոչ թե նվազեց, այլ կտրուկ աճեց: Պատճառը պարզ էր՝ էֆեկտիվությունը տեխնոլոգիան դարձրեց ավելի էժան և հասանելի, ինչի արդյունքում բոլորը սկսեցին այն կիրառել ամենուրեք։

Այսօր նույնը տեղի է ունենում AI ոլորտում։ Որքան Google-ը կամ OpenAI-ը կատարելագործում են իրենց ալգորիթմները (օրինակ՝ տվյալների կոմպրեսիան դարձնելով ավելի հզոր), այնքան AI-ը դառնում է էժան և ներթափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտները՝ հեռախոսներից մինչև ավտոմեքենաներ: Այս էքսպոնենցիալ կիրառությունն ապահովելու համար պահանջվում է աներևակայելի քանակությամբ նոր չիպեր, հիշողություն (DRAM) և էներգիա։

Էֆեկտիվությունը չի խնայում ռեսուրսները, այն բազմապատկում է դրանց պահանջարկը։ Ահա թե ինչու տվյալների կենտրոններն ու «քլունգներ ու բահեր» արտադրող ընկերությունները դեռ երկար ժամանակ կլինեն այս սուպեր-ցիկլի գլխավոր շահառուները։

Իսկ դուք ո՞ր ընկերություններին եք համարում այս թվային «ածուխի» գլխավոր մատակարարները մեր օրերում: 👇

#Ներդրումներ #ԱրհեստականԲանականություն #Տեխնոլոգիաներ #Բորսա #Ֆինանսներ

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Yerevan