Լավ հաշվապահը վստահություն է վաճառում...
3A Partners-Ա․ Աշուղյանի հաշվապահական հաշվառման գրասենյակ ՍՊԸ
3A Partners-ը հաշվապահական, բիզնես-խորհրդատվական և առևտրային ընկերություն է
3A Partners հաշվապահական ընկերությունը մատուցում է ամբողջական ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծառայություններ
09/09/2025
Մշտապես պետք է սպասել բողոքարկման պրոցեսների ավարտին, սակայն հաճելի է...
https://competition.am/hy/2025/09/09/288-828-000-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4-%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%9d-%d5%b0%d5%a4%d5%b4-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/?fbclid=IwY2xjawMs3z5leHRuA2FlbQIxMABicmlkETFoNUpxZWxIdWc4NXY0TU5QAR6nH8trhFPCmGGD6WLg6-XKq1_wa4rL2ahBmoH0pulqPGf_vL-hMtwNxKaWJg_aem_n8VZegDf6ZKs15i2pOnYog
14/08/2025
ԿԲ-ն, ինչպես միշտ, ինչ ուզում է, խորհրդարանում ՙՙդակում է՚՚։
Ուսումնասիրեք, որպեսզի տուգանքներից խուսափեք։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ | CBA CBA meta description
12/08/2025
Օրինապահ գրասենյակը մնումա օրինապահ:
Այս տարվա հավաստագիրը առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ընկերության գործունեությունը ենթարկվեց համալիր ստուգման:
Եթե Ձեզ թվում է, թե խելամտությունից դուրս՝ շատ էժան գնով հաշվապահ եք վարձել, կարող է պարզվել, որ իրականում գուցե հենց ինքն է ձեզ վարձել՝ ձեր անունից։ 😅
Վերջերս հաճախ եմ բախվում իրավիճակների, երբ գործարարները վստահում են հաշվապահին ամեն ինչ՝ առանց որևէ վերահսկողության։
Այո՛, ժամանակակից հարկային ու բանկային գործիքներն իսկապես բարդացել են։ Դրանք պահանջում են տեխնիկական հմտություններ, որոնց հաշվապահն արդեն տիրապետում է՝ աշխատելով դրանցով ամեն օր։ Բայց գործարարների մեծ մասը, ցավոք, դուրս է մնում ընթացքից. չգիտի, չի ցանկանում սովորել նոր՝ հարկային-հաշվապահական, ծրագրերն ու հավելվածները, բնագավառի օրենսդրական ու տեխնիկական թարմացումներին չի հետևում…
Իսկ վերահսկողության բացակայության դեպքում, նույնիսկ ամենաազնիվ հաշվապահի պարագայում, կարող են առաջանալ լուրջ ռիսկեր։
📌 Կան մի քանի բաներ, որոնց գործարարը պարտադիր պետք է տիրապետի կամ գոնե հարցնի՝ նստելով հաշվապահի կողքին՝ հենց համակարգչի առաջ․
💸 Գանձապետական միասնական հաշվի շարժը՝ առնվազն յուրաքանչյուր եռամսյակ։ Վերահսկեք այդ հաշվի մնացորդը, առանձնահատուկ ուշադիր եղեք դրա վրա կուտակվող գերավճարին: Որպես հաշվապահ մի թեթև գերավճարը (շատ սուբյեկտիվ է, կապված է բիզնեսի հարկերի ծավալից) մենք ինքներս էլ ենք խրախուսում, բայց փոքր բիզնեսի համար ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՃՈՂ գերավճարը խնդրահարույց է:
🏦 Դրամական հոսքերը (քեշֆլոու)՝ ամեն օր, մանրամասն։ Եթե Դուք անձամբ չեք կատարում վճարումները, չեք իրականացնում կանխիկ դրամաշրջանառությունը, իսկ այլ մարդիկ մուտք ունեն ձեր բանկային հավելվածներ ու դրամարկղ՝ ապա պետք է կրկնակի աչալուրջ լինել։
📊 Հարկերի հաշվարկման տրամաբանությունը՝ ի՞նչ սկզբունքով հաշվարկվեցին, ի՞նչ նվազեցումներ կիրառվեցին, և ինչու՞ չկիրառվեցին այլ ծախսերից բխող նվազեցումներ։ Եթե հարկային բեռը ձեզ շատ է թվում՝ արժե հասկանալ՝ ինչու։
💳 Օնլայն բանկային քարտեր՝ Ներկայումս բանկերը թույլ են տալիս օնլայն քարտեր պատվիրել։ Դրանք կարելի է կապել բիզնեսի բանկային հաշվին դրանից բխող ահավոր հետևանքներով։
🙃 Եվ դուք դեռ մտածում եք՝ «Էժան հաշվապա՞հ եմ գտել»։
Ամենամեծ աբսուրդը, որ գործարարն ասում է դա հետևյալ նախադասությունն է. «Չես պատկերացնում ոնց էր հաշվապահս գոռգոռում «հարկայինի» վրա, արա էդ ինչ արեց էդ խեղճերին…»:
Պատահել է, երբ խիստ եմ խոսել ստուգող տեսուչների հետ, այո պատահել է նաև գոտեմարտի ենք հասել, բայց դա եղել է միայն կաշառակերների հետ, հաբռգած թամբալ տեսուչների հետ, որոնք ցանկացել են տուգանք գրել առանց ստուգելու: Մնացած մասնագիտական բոլոր դեպքերում ձայնը բարձրացնելը տգիտության նշան է, բարձր մասնագիտական որակներ պահանջող բնագավառներում (ինչպիսին է այսօր հաշվապահությունը) ագրեսիայի ցուցաբերումը միայն օրենսդրությանը և փաստարկներին չտիրապետելու նշան է:
Ե՛վ գործարարը, և՛ հաշվապահը պետք է հասկանան. Բիզնեսը և նրա հաշվառումը, հարկային օրենսդրության պահպանումը ոչ թե մութ տարածք է, այլ միասնական պատասխանատվություն ենթադրող աշխատանքային գոտի։
Եվ մի բան հիշեք՝
«Լավ հաշվապահը թանկ չի, իսկ վերահսկողությունից զուրկ վատ տնտեսությունը՝ դառնում է շատ թանկ, չափազանց թանկ»։
Արամ Աշուղյան
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Manushyan 60
Yerevan
0012
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |
| Friday | 10:00 - 17:00 |