DataFlex Accounting
Provision of financial and accounting services based on the legislation of the Republic of Armenia
22/01/2025
📌 Հարգելի՛ քաղաքացիներ,
այս հրապարակման միջոցով եկե՛ք անդրադառնանք բոլորիս ամենից շատ հետաքրքրող հարցին և հասկանանք՝ արդյոք եկամուտների հայտարարագրի մեջ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություն նվիրատվությունների տեսքով ստացվող անձնական փոխանցումների մասին, թե ոչ:
Այսպիսով, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարագրի լրացման ուղեցույցում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, 2024 թվականի ընթացքում միանվագ ստացված 300.000 ՀՀ դրամը չգերազանցող նվիրատվություն համարվող անձնական փոխանցումները ենթակա չեն հայտարարագրման:
Իսկ միանվագ 300.000 ՀՀ դրամը գերազանցող, որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, սակայն ոչ հարկման:
20/01/2025
💬Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագրման թեմայի հանրային հնչեղությունը և բազմաթիվ հարցերը, այսուհետև մեր սոցիալական հարթակներում պարբերաբար կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին։
Մեր նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից:
Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:
Մաս 1️⃣ հարցուպատասխանում եկեք պարզենք, թե 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե ոչ։
⁉️Հարց 𝟭
Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր
Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833), ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։
⁉️Հարց 𝟮
Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս
Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։
⁉️Հարց 𝟯
Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր
Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։
⁉️Հարց 𝟰
Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
⁉️Հարց 𝟱
Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
⁉️Հարց 𝟲
Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում
Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։
⁉️Հարց 𝟳
Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր
Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։
⁉️Հարց 𝟴
Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր
Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։
⁉️Հարց 𝟵
Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
⁉️Հարց 𝟭𝟬
Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում
Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։
⁉️Հարց 𝟭𝟭
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
⁉️Հարց 𝟭𝟮
Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
⁉️Հարց 𝟭𝟯
Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր
Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։
⁉️Հարց 𝟭𝟰
Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր
Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։
⁉️Հարց 𝟭𝟱
Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
⁉️Հարց 𝟭𝟲
Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
⁉️Հարց 𝟭𝟳
Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
⁉️Հարց 𝟭𝟴
Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
⁉️Հարց 𝟭𝟵
Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար
Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։
⁉️Հարց 𝟮𝟬
Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):
#հայտարարագրում2025
#Հաշվապահություն #հաշվապահ #ֆինանսներ #հարկեր #հաշվապահականծառայութություններ #ծառայություններ #խորհրդատվություն #կադրեր #անվճար #Бухгалтерскиеуслуги #Бухгалтер #бесплатно
DataFlex Accounting Provision of financial and accounting services based on the legislation of the Republic of Armenia
20/12/2024
#Հաշվապահություն #հաշվապահ #ֆինանսներ #հարկեր #հաշվապահականծառայութություններ #ծառայություններ #խորհրդատվություն #կադրեր #անվճար #Бухгалтерскиеуслуги #Бухгалтер #бесплатно #վարսավիր #վարսավիրանոց #ավտոտեխսպասարկում #ավտոտեխզննություն #ավտոտեխզննում #ավտոտեխսպասարկման #ՏՏ #տտ #տտոլորտ #հավաստագիր #հավաստագրում #հավաստագրեր
☎️ +(374) 77 504042
✉️ [email protected]
Հասցե՝
📍ք. Երևան, Սայաթ-Նովա 40,
📍Կոտայքի մ., Անկախության 5/1
17/12/2024
☎️ +(374) 77 504042
✉️ [email protected]
Հասցե՝
📍ք. Երևան, Սայաթ-Նովա 40,
📍Կոտայքի մ., Անկախության 5/1
#Հաշվապահություն #հաշվապահ #ֆինանսներ #հարկեր #հաշվապահականծառայութություններ #ծառայություններ #խորհրդատվություն #կադրեր #անվճար #Бухгалтерскиеуслуги #Бухгалтер #бесплатно #ՏՏ #տտ #տտոլորտ #հավաստագիր #հավաստագրում #հավաստագրեր #հավաստագրված #բտա
17/12/2024
#Հաշվապահություն #հաշվապահ #ֆինանսներ #հարկեր #հաշվապահականծառայութություններ #ծառայություններ #խորհրդատվություն #կադրեր #անվճար #Бухгалтерскиеуслуги #Бухгалтер #бесплатно #վարսավիր #վարսավիրանոց #ՏՏ #տտ #տտոլորտ #հավաստագիր #հավաստագրում #հավաստագրեր #հավաստագրված #բտա
☎️ +(374) 77 504042
✉️ [email protected]
Հասցե՝
📍ք. Երևան, Սայաթ-Նովա 40,
📍Կոտայքի մ., Անկախության 5/1
16/12/2024
⁉️Ի՞նչ է թվային դրոշմավորումը
Թվային դրոշմավորումը ապրանքի վրա նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ: Այս ծածկագիրը անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար և պարունակում է տեղեկատվություն ապրանքի տարբեր հատկանիշների վերաբերյալ՝ ծագման երկրի, արտադրողի կամ ներմուծողի, հիմնական բնութագրերի, տեղաշարժի և այլնի մասին:
⁉️Ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման
ՀՀ տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմավորումը պարտադիր է Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներմուծված այն ապրանքների համար, որոնք ներառված են դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։
⁉️Արդյո՞ք նույնականացման նշաններով դրոշմավորումը պարտադիր է անմաքս առևտրի խանութների դեպքում
Ոչ, անմաքս առևտրի խանութներում վաճառքի ենթակա ապրանքները չունեն թվային դրոշմավորման պարտավորություն։
⁉️Ո՞ր ապրանքների վրա է պարտադիր կիրառվում և որո՞նց համար է նախատեսվում թվային դրոշմավորումը
2023 թվականից Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային արտադրանքը և փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցներ, գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքների, մակարոնեղենի, կենդանական և բուսական յուղերի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, պահածոյացված մթերքի, թեյի և սուրճի, դեղորայքի, ծովամթերքի, մսամթերքի և կենդանական էքստրակտներ, կենդանիների պատվաստանյութի, վիտամինների, ներկանյութերի և լաքերի, քսայուղերի և այլ յուղերը, օծանելիքի և հարդաջրի և կենդանիների կերի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը։
⁉️Ո՞վ պետք է իրականացնի ապրանքի դրոշմավորումը
Ապրանքի դրոշմավորումն իրականացնում է ներմուծող կամ արտադրող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ վաճառքից առաջ ապրանքի վրա՝ առավել տեսանելի տեղում՝ փակցնելով կամ տպագրելով Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիրը։
⁉️Ինչո՞ւ ապրանքները պետք է ունենան թվային դրոշմավորում
Տնտեսվարողը, փակցնելով թվային ծածկագիրը ապրանքի վրա և փոխելով Е-mark համակարգում ապրանքի կարգավիճակները, ապահովում է ապրանքների հետագծելիությունը և հնարավորություն տալիս վերահսկել շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանք։ Արդյունքում՝ ստեղծվում են հավասար պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, կանխվում է կեղծ և անորակ ապրանքների վաճառքը, նվազում է ստվերային տնտեսությունը, պաշտպանվում են սպառողների իրավունքները։
⁉️Ինչպե՞ս օգտվել E-mark բջջային հավելվածից
Մանրածախ վաճառքի կետում ապրանքը գնելիս՝ սպառողը կարող է E-mark բջջային հավելվածի միջոցով սկանավորել Դատա մատրիքս ծածկագիրը և ստուգել ապրանքի վերաբերյալ տարբեր տվյալները։ Հավելվածը հասանելի է IOS և Android համակարգերի օգտատերերի համար.
iOS՝ https://apps.apple.com/am/app/e-mark/id6465251159
Android՝ https://play.google.com/store/apps/details?id=com.emark
⁉️Ինչպե՞ս սկսել դրոշմավորման գործընթացը
Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է գրանցվեն ազգային օպերատորի համակարգում հետևյալ քայլերով.
1️⃣գրանցվել ազգային օպերատորի e-Mark համակարգում՝ ներկայացնելով գրանցման դիմում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով),
կնքել պայմանագիր,
ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ,
գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար,
ձեռք բերել ծածկագրեր։
⁉️Ինչպե՞ս պատվիրել ծածկագիր դրոշմավորման համակարգում
Դրոշմավորման համար անհրաժեշտ Դատա մատրիքս թվային ծածկագիրը e-Mark համակարգից հնարավոր է պատվիրել էլեկտրոնային եղանակով՝ 24/7 ռեժիմով։
⁉️Ի՞նչ տեսակի փաթեթավորման համար է տրամադրվում ծածկագիրը
Դրոշմավորման e-Mark hամակարգը տրամադրում է սպառողական փաթեթավորման (նախատեսված՝ յուրաքանչյուր հատ ապրանքի համար), խմբային փաթեթավորման (նախատեսված՝ արկղի կամ բլոկի համար) և հավաքածուի համար նախատեսված Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրեր:
⁉️Ի՞նչ է փորձնական ծրագիրը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Նախքան պարտադիր դրոշմավորմանն անցում կատարելը` յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս ոլորտի ներկայացուցիչներին մինչև պարտադիր դրոշմավորմանն անցնելը մանրամասն ծանոթանալ գործընթացին, պարզաբանել առաջացած խնդիրները և տեխնիկապես պատրաստվել դրոշմավորմանը: Մասնավորապես, իրականացնել ծածկագրերի տպագրության կազմակերպում, անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում, դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում և այլն:
⁉️Փորձնական փուլի ընթացքում տնտեսվարողը կարո՞ղ է փակցնել միայն Դատա մատրիքս ծածկագիրը
Ոչ, փորձնական փուլի ընթացքում, դրոշմապիտակի առկայությունը ապրանքի վրա պարտադիր է։
⁉️Արդյո՞ք պարտադիր է դրոշմավորման փորձնական փուլում սկանավորել ապրանքի Դատա մատրիքս ծածկագիրը
Փորձնական ծրագրի ընթացքում հետագծելիության ամբողջականությունն ապահովելու համար ցանկալի է մանրածախ վաճառքի կետերում ապրանքի ծածկագիրը սկանավորել երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաններներով և այդ եղանակով ապրանքը դուրս բերել շրջանառությունից։
⁉️Ի՞նչ պարտավորություն ունեն վաճառքի կետերը դրոշմավորված ապրանքը վաճառելու դեպքում
Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները վաճառելու համար վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որն անհրաժեշտ է համակցել մանրածախ վաճառքի կետի առևտրային ծրագրի կամ ՀԴՄ սարքի հետ։ Իսկ վաճառքի ժամանակ պետք է սկանավորել ապրանքի ծածկագիրը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին կփոխանցվի ՊԵԿ տեղեկատվական շտեմարան և համակարգին կտեղեկացվի ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին: Ընդ որում, եթե ապրանքները վաճառվում են խմբային փաթեթավորմամբ (արկղով կամ բլոկով), ապա պետք է սկանավորել խմբային փաթեթավորման համար նախատեսված ծածկագիրը, իսկ դրա բացաայության դեպքում՝ խմբային փաթեթավորման մեջ առկա յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրը։
⁉️Ո՞վ է կրում պատասխանատվություն, եթե մանրածախ վաճառքի կետը չի սկանավորում ապրանքը
Դրոշմավորված ապրանքի վաճառքի ժամանակ Դատա մատրիքս ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում և պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը:
⁉️Ինչպե՞ս վերականգնել վնասված ծածկագիրը
Եթե թվային ծածկագիրը վնասվում է, ապա այն հնարավոր է նորից տպագրել և փակցնել դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։
⁉️Ե՞րբ պետք է դրոշմավորել ներմուծված ապրանքները
Ներմուծված ապրանքները պետք է դրոշմավորել մինչև ապրանքը ՀՀ տարածք ներմուծելը։ Դրոշմավորումը կարող է իրականացվել նաև «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող պահեստում։
⁉️Արդյո՞ք առանց փաթեթավորման վաճառվող ապրանքները ենթակա են դրոշմավորման
Այն ապրանքները, որոնք վաճառվում են առանց փաթեթավորման, օրինակ կշռվում են վաճառքի պահին կամ ապրանքի նոր կերպ տարայավորումը, փաթեթավորումը, շշալցումը կատարվում է վաճառքի պահին, ապա այդ ապրանքատեսակները ենթակա չեն դրոշմավորման։ Այս ապրանքների շարքին են դասվում մսամթերքը, լցնովի պաղպաղակը և նմանատիպ այլ ապրանքներ։
⁉️Արդյո՞ք Դատա մատրիքս ծածկագիրն ամբողջովին փոխարինելու է ակցիզային դրոշմանիշին կամ դրոշմապիտակին
Այո՛, ակցիզային դրոշմանիշը կամ դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից, և վերահսկողությունն իրականացվելու է միայն Դատա մատրիքս թվային ծածկագրով։
⁉️Պարտադիր դրոշմավորման ժամանակ տնտեսվարողը կարո՞ղ է օգտագործել մնացորդ դրոշմապիտակները
Մինչև յուրաքանչյուր ապրանքատեսակի համար պարտադիր դրոշմավորման ժամկետները ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակները կարող են կիրառվել տնտեսվարողների կողմից։|
#եղեքտեղեկացված #դրոշմավորում
02/11/2024
📌Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:
✅Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:
📌Հավաստագրման կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից:
☎️ +(374) 77 504042
✉️ [email protected]
Հասցե՝
📍ք. Երևան, Սայաթ-Նովա 40,
📍Կոտայքի մ., Անկախության 5/1
#Հաշվապահություն #հաշվապահ #ֆինանսներ #հարկեր #հաշվապահականծառայութություններ #ծառայություններ #խորհրդատվություն #կադրեր #անվճար #Бухгалтерскиеуслуги #Бухгалтер #бесплатно #ՏՏ #տտ #տտոլորտ #բտա #հարկ #հարկեր #հարկային #արտոնյալ #արտոնություն #արտոնություններ
02/11/2024
#Հաշվապահություն #հաշվապահ #ֆինանսներ #հարկեր #հաշվապահականծառայութություններ #ծառայություններ #խորհրդատվություն #կադրեր #անվճար #Бухгалтерскиеуслуги #Бухгалтер #бесплатно #ՏՏ #տտ #տտոլորտ #հավաստագիր #հավաստագրում #հավաստագրեր #հավաստագրված #բտա
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Երևան. Սայաթ-Նովա 40
Yerevan
4031
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 14:00 |