22/06/2026
Welcome Kit-ը հիանալի միջոց է նոր աշխատակցին թիմում ողջունելու համար։ Սակայն հարկային տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչպես են գնահատվում աշխատակցին տրամադրվող նվերներն ու բրենդավորված իրերը։
📘 Ո՞ր դեպքերում են առաջանում եկամտային հարկ, ԱԱՀ կամ շահութահարկի հետևանքներ՝ պարզեք հրապարակման մեջ։
16/06/2026
📢 Նոր գործիք Profin-ի կայքում
Անհատ ձեռնարկատե՞ր եք կամ պատրաստվում եք գրանցել ԱՁ։
Մեր նոր ԱՁ հարկերի հաշվիչի միջոցով կարող եք արագ գնահատել ձեր հարկային բեռը և տեսնել, թե որքան հարկ ու պարտադիր վճարներ պետք է վճարեք՝ կախված ձեր գործունեության տեսակից և շրջանառությունից։
Հաշվարկեք ձեր հարկերը մի քանի վայրկյանում՝ բացարձակ անվճար․
https://profin.am/calculator/adz-harkeri-hashvich/
Եթե ունեք հարցեր հարկային ռեժիմների ընտրության կամ հաշվարկների վերաբերյալ, Profin-ի թիմը պատրաստ է աջակցել։
#ԱՁ #ԱնհատՁեռնարկատեր #Հարկեր #ՀարկայինՀաշվիչ #ԲիզնեսՀայաստան
10/06/2026
Օրերս Profin-ի թիմը մասնակցեց UATE-ի մայիսյան միթափին, որը նշանավորվեց տեխնոլոգիական նորարարություններով և արժեքավոր շփումներով։
Հատկապես տպավորիչ էին Areg.ai-ի կողմից ներկայացված արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները։
Շնորհակալություն UATE-ին և Areg.ai-ին՝ հետաքրքիր հանդիպման, շրջայցի և նոր տպավորությունների համար։
04/06/2026
Հաշվեկշիռը բիզնեսի իրական վիճակի «լուսանկարն» է տվյալ պահին։
Այն օգնում է հասկանալ՝ ինչ ունեք, ինչ եք պարտք և որքան է ձեր բիզնեսի իրական արժեքը։
Պահպանեք հրապարակումը, որպեսզի անհրաժեշտ պահին վերադառնաք դրան։
01/06/2026
Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերը հաճախ շփոթվում են, բայց դրանց տարբերությունը միայն անվան մեջ չէ։
Սխալ ձևակերպված պայմանագիրը կարող է առաջացնել ինչպես հարկային, այնպես էլ աշխատանքային ռիսկեր։
📌 Ինչի՞ն ուշադրություն դարձնել և ինչպե՞ս տարբերակել դրանք՝ պարզեք հրապարակման մեջ։
#ՔաղաքացիաիրավականՊայմանագիր
28/05/2026
Շնորհավոր Մայիսի 28՝ Հանրապետության օրը 🇦🇲
Ուժեղ պետությունը կառուցվում է ուժեղ հիմքերի վրա՝ ինչպես և ամուր բիզնեսը։💚
#Մայիսի28 #ՀանրապետությանՕր #Հայաստան #ՇնորհավորՏոնդ
22/05/2026
Հաշվապահությունը միայն հարկեր հաշվելը չէ 🙂
Այն օգնում է բիզնեսին հասկանալ՝ որտեղից է գալիս գումարը, որտեղ է ծախսվում և ի՞նչ որոշումներ է պետք կայացնել։
Եթե կա բիզնես,
ապա կա նաև հաշվառում։
18/05/2026
Ֆիզիկական անձին վճարվող վարձավճարից եկամտային հարկը սովորաբար կազմում է 10%։
Բայց որոշ դեպքերում այն կարող է դառնալ 20%։
📌 Ո՞ր դեպքերում է առաջանում լրացուցիչ հարկային պարտավորություն և ինչու է կարևոր հետևել վճարման ժամկետներին՝ պարզեք հրապարակման մեջ։
#ԵկամտայինՀարկ
15/05/2026
🤝 Նոր համագործակցություն 🤝
Սկսել ենք մեր համագործակցությունը Any.run ընկերության հետ։
Any.run-ը կիբեռանվտանգության ոլորտի առաջատար ընկերություններից է, որն օգնում է հայտնաբերել և վերլուծել կիբեռսպառնալիքները։
Շնորհակալ ենք վստահության համար։ 💚
#ՆորՀամագործակցություն
13/05/2026
Ապրիլ ամսվա եկամտային հարկի հաշվարկում կա մի կարևոր առանձնահատկություն, որի մասին շատերը մոռանում են։
Եթե տարվա ընթացքում ընկերությունը կատարել է սոցիալ-մշակութային, օգնության կամ սննդի կազմակերպման ծախսեր, կարող է առաջանալ լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն։
📌 Ի՞նչ ծախսերի մասին է խոսքը և ե՞րբ է առաջանում հարկը՝ պարզեք հրապարակման մեջ։
#ԵկամտայինՀարկ