15/04/2026
Տաթևիկ Արտաշյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ
Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Եղեգնաձորում
«Արփա Գոլդ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ` հոգատարություն Ձեր գործի նկատմամբ։
«Արփա Գոլդ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականի հունիսի 6-ին Եղեգնաձոր քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:
15/04/2026
Տաթևիկ Արտաշյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ
19/03/2026
📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։
Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։
Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։
Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։
Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙
26/12/2025
🎉 Մենք արդեն բաց ենք 🎉
30/10/2025
🎉 Վայք քաղաքում` Ջերմուկի խճուղի 53/2 հասցեում, իր դռներն է բացել «Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Վայք» մասնաճյուղը:
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, այլ անդամներ, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, համայնքում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
📃 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մասնաճյուղի հիմնադրման նպատակը, առաքելությունը, համայնքում ստանձնած պարտականությունները։
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը և այլ հյուրեր։
Գրասենյակի սեփականատեր Արամայիս Սարգսյանը և տնօրեն Խաժակ Հախվերդյանը շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային՝ համագործակցության և վստահության համար, ինչպես նաև բոլոր ներկաներին` հրավերն ընդունելու և տոնական օրը գրասենյակի հետ միասին նշելու համար։
«Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակ` հոգատարություն ձեր գործի նկատմամբ։ 🤝
13/10/2025
📢 Կնիքներ և դրոշմակնիքներ Եղեգնաձորում 📢
Անհրաժեշտ է կնիք կամ դրոշմակնիք ձեր բիզնեսի համար?
«Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակում մենք առաջարկում ենք՝
✅ Կնիքներ և դրոշմակնիքներ՝
Ձեր ցանկացած դիզայնով և մատչելի գներով
✅ Արագ և որակյալ սպասարկում
Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել ամենահարմար տարբերակը և կտրամադրեն Ձեր պատվերը կարճ ժամկետներում:
Կապվե՛ք մեզ հետ և ստացե՛ք Ձեր կնիքը այսօր! 💼
📲 Զանգահարե՛ք հիմա՝ (094/95/33) 02 10 25
📍 Այցելե՛ք` ք․Եղեգնաձոր, Միկոյան 2/1-10/11-10/11/1
🌐 Ավելին` https://armaa.am/am/partners/arpha-gvold-hashvapahakan-hashvarman-grasenyak
#Կնիքներ #Դրոշմակնիքներ #ԱրփաԳոլդ #Հաշվապահություն #Եղեգնաձոր #Վայոցձոր
10/10/2025
Ունե՞ք հարցեր հաշվապահական կամ հարկային թեմաներով։ 🤔💭
«Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակը Եղեգնաձորում մատուցում է մասնագիտական խորհրդատվական ծառայություններ! 📊✨
🔹 Մեր խորհրդատվական ուղղությունները՝
✅ Հարկային խորհրդատվություն
Հարկային պարտավորությունների հաշվարկ և պլանավորում
Հարկային օպտիմիզացման ռազմավարություններ
Հարկային օրենսդրության փոփոխությունների մեկնաբանում
✅ Հաշվապահական խորհրդատվություն
Հաշվապահական քաղաքականության մշակում
Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
Փաստաթղթաշրջանառության կազմակերպում
💡 Բիզնեսի հաջողությունը սկսվում է ճիշտ խորհրդատվությունից։
📲 Զանգահարե՛ք հիմա՝ (094/95/33) 02 10 25
📍 Այցելե՛ք` ք․Եղեգնաձոր, Միկոյան 2/1-10/11-10/11/1
🌐 Ավելին` https://armaa.am/am/partners/arpha-gvold-hashvapahakan-hashvarman-grasenyak
#ԱրփաԳոլդ #ՀարկայինԽորհրդատվություն #ՀաշվապահականԽորհրդատվություն #Եղեգնաձոր #ՎայոցՁոր #Բիզնես
09/10/2025
📊 Ձեր բիզնեսը կարիք ունի պրոֆեսիոնալ հաշվապահական սպասարկմա՞ն:
«Արփա Գոլդ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը առաջարկում է ամբողջական հաշվապահական ծառայություններ Եղեգնաձորում.
▶️ Խորհրդատվություն և ամբողջական հաշվառում
▶️ Ներկայացուցչություն և վճարումներ
💎 Մենք կդառնանք Ձեր հուսալի գործընկերը ֆինանսական հարցերում, իսկ Դուք կստանաք ազատություն` զարգացնելու Ձեր բիզնեսը։
📲 Զանգահարե՛ք հիմա՝ (094/95/33) 02 10 25
📍 Այցելե՛ք` ք․Եղեգնաձոր, Միկոյան 2/1-10/11-10/11/1
#ՀաշվապահականԾառայություններ #ԱրփաԳոլդ #Հաշվապահություն #Բիզնես #ՀարկայինԽորհրդատվություն #Եղեգնաձոր
09/07/2025
Հարգելի հաճախորդներ, այսուհետ մեր գրասենյակից կարող եք ձեռք բերել նաև հետևյալ ծառայությունները՝
1) Մաքսային ծառայություններ,
2) Պետական գնումներին մասնակցության աջակցության ծառայություններ,
3) Իրավաբանական ծառայություններ։
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |