18/09/2025
✍️ Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը, B2B Հաշվապահական Կենտրոնի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Լիլիթ Դերձյանը և այլ անդամներ հյուրընկալվեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում (Վանաձորի պետական համալսարան), որին մասնակցում էին ինչպես համալսարանի, այնպես էլ քոլեջի ուսանողները։
📄 Ասոցիացիայի նախագահը ողջունեց ներկաներին և ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում, այնուհետև ներկայացրեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
📃 Ասոցիացիայի և համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին` հնարավորություն ընձեռելով համալսարանի «Կառավարում» և «Ակտուարական և ֆինանսական Մաթեմատիկա» մասնագիտություններով սովորող 3-րդ կուրսի և քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ սովորող 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին։
🖊 Այնուհետև ելույթներով հանդես եկան «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը և «B2B» հաշվապահական կենտրոնի տնօրեն Լիլիթ Դերձյանը, ովքեր ներկայացրին Ասոցիացիային անդամակցելու առավելությունները, իսկ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2024-2025թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողուհի և արդեն Ասոցիացիայի անդամ Նարե Թամրազյանը ներկայացրեց ուսանողներին ընձեռվող մասնագիտական աճի հնարավորությունները։
📄 Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի պետական համալսարանին համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։
#ԱրիԱսոցիացիա
Դիտել կայքում`
https://armaa.am/am/public-structure/handipvoum-vanadzvori-hvovhannes-thvoumanyani-anvan-petakan-hamalsarani-ev-qvoleji-vousanvoghneri
18/09/2025
✍️ Սեպտեմբերի 17-ին ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվեց ևս մեկ հանդիպում` այս անգամ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի - ՀԱՊՀ - Վանաձորի մասնաճյուղում։
Ներկա էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը, B2B Հաշվապահական Կենտրոնի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Լիլիթ Դերձյանը և այլ անդամներ։
📄 Ասոցիացիայի նախագահը ողջույնի խոսքից հետո ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում, այնուհետև ներկայացրեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
📃 Ասոցիացիայի և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին` հնարավորություն ընձեռելով «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ սովորող 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներին։
🖊 Այնուհետև ելույթներով հանդես եկան «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը և «B2B» հաշվապահական կենտրոնի տնօրեն Լիլիթ Դերձյանը, ովքեր ներկայացրին Ասոցիացիային անդամակցելու առավելությունները, ինչպես նաև ուսանողներին ընձեռվող մասնագիտական աճի հնարավորությունները և հեռանկարները։
📄 Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
🤝 ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության մեջ իրենց ուսանողներին ներգրավելու և ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացման համար։
🤝 Ասոցիացիան Նույնպես շնորհակալություն է հայտնում համալսարանի ղեկավարությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։
#ԱրիԱսոցիացիա
Դիտել կայքում`
https://armaa.am/am/public-structure/handipvoum-hayastani-azgayin-pvolitekhnikakan-hamalsaran-himnadrami-vanadzvori-masnatchyvoughi
05/09/2025
💼✨ Մասնակցեք պետական գնումներին հատուկ պայմաններով
Մեր գրասենյակի հաշվապահական ծառայություններից օգտվող ընկերությունները ստանում են բացառիկ առավելություններ պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար! 🏆
Մենք առաջարկում ենք`
Վստահելի հաշվապահական հաշվառում 📋
Պետական գնումներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ և ժամանակին պատրաստում ⏰
Ֆինանսական հաշվետվությունների ճշգրիտ կազմում և ներկայացում 📊
Հարկային պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիք ✅
Հատուկ պայմաններ մեր հաճախորդների համար 🎁
Զեղչված սակագներ հաշվապահական ծառայությունների համար 💰
Անվճար խորհրդատվություն պետական գնումների պահանջների շուրջ 🆓
Արագացված սպասարկում և աջակցություն մրցույթների ժամանակ ⚡
Ռիսկերի գնահատում և խուսափման ռազմավարություններ 🛡️
Վստահե՛ք մեր փորձառու մասնագետներին և ապահովե՛ք Ձեր ընկերության հաջող մասնակցությունը պետական գնումների գործընթացներում! 🚀
📍 ք. Վանաձոր, Թատերական 6/33
🔗 [Instagram] b2b_accounting
📞 (033/98/44) 34 45 10
🌐 https://armaa.am/am/partners/b2b-hashvapahakan-kentrvon
🤝 Մասնակցություն պետական գնումներին ծառայությունը գրասենյակը իրականացնում է իր գործընկերների միջոցով, ովքեր ունեն տարիների փորձ։
#հաշվապահություն #պետականգնումներ #բիզնես #խորհրդատվություն #հաշվապահականծառայություն #Վանաձոր
03/09/2025
Լուսինե Հարությունյան` ՀԱՇՎԵՏԱՐ
09/07/2025
Հարգելի հաճախորդներ, այսուհետ մեր գրասենյակից կարող եք ձեռք բերել նաև հետևյալ ծառայությունները՝
1) Մաքսային ծառայություններ,
2) Պետական գնումներին մասնակցության աջակցության ծառայություններ,
3) Իրավաբանական ծառայություններ։