«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն

Share

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն - Ձեր ուղեկիցը բիզնեսում։

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

25/07/2026

Մի սխալ որոշումը կարող է ձեզ հազարավոր դրամների վնաս պատճառել💵❗️

21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ բարձրացվել է հարկային պարտավորության դադարման համար սահմանված շեմը, որը չգերազանցող գումարներով չկատարված հարկային պարտավորությունները դրանց կատարման վերջնաժամկետից որոշակի ժամանակ անց դադարում են։ Փոփոխությունը չի կիրառվում օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սնանկության վարույթում գտնվող հարկ վճարողների նկատմամբ։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#հարկայինպարտավորություն #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/harkayin-partavvorvouthyvounneri-dadarman-sahmanachapheri-phvophvokhvouthyan-masin

21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

«Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանվել է, որ գնահատման գործունեության իրականացնողները փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր մուտք են գործելու «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով և ծրագրում մուտքագրելու են անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ օրենքով սահմանված տվյալները։ Իսկ անշարժ գույքի գնահատման` օրենքով սահմանված պարտադիր դեպքերում ծրագրում մուտքագրվելու են նաև անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները։
Միաժամանակ, սահմանվել են նաև գնահատողների որակավորման նոր պահանջներ և կանոններ։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#Գնահատմանգործունեություն #անշարժգույքիգնահատում #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/phvophvokhvouthyvounner-gnahatman-gvortsvounevouthyan-volvortvoum

13/07/2026

Գրասենյակային ձայներ🔊💜

05/07/2026

🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։

Մեր երկրի Մայր օրենքը ոչ միայն երկրի հիմնական օրենքն է, այլև այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են պետության կայուն զարգացումն ու քաղաքացիների բարեկեցությունը։ Իսկ պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, մարմնավորում են մեր անկախությունը, ազգային ինքնությունը և միասնականությունը՝ հիշեցնելով յուրաքանչյուրիս պատասխանատվությունը հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ։

Թող այս տոնը նորովի արժևորի մեր պետական խորհրդանիշների նշանակությունն ու Սահմանադրության դերը՝ միավորելով մեզ ընդհանուր նպատակների շուրջ և ամրապնդելով հավատը Հայաստանի խաղաղ, անվտանգ և զարգացող ապագայի նկատմամբ։

Մաղթում եմ բոլորիս հավաքական կամք և միասնականություն՝ գնահատելու մեր ձեռքբերումները և ամրապնդելու իրավական պետության հիմքերը։

Լավագույն բարեմաղթանքներով՝
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ
Վահագն Համբարձումյան

02/07/2026

Ամենասպասված հաղորդագրությունը՝
«Մուտք հաշվին՝ աշխատավարձ» 😄💳💵

29/06/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ ապրանքների մատակարարման գործարքները 2026 թվականի հուլիսի 1−ից սկսած կարող են ճշգրտվել գործարքի առարկա համարվող ապրանքի վերադարձման ենթակա լինելու բոլոր դեպքերում` անկախ գործարքի առարկա ապրանքը պիտանիության ժամկետ ունենալու հանգամանքից: Հստակեցվել են նաև գործարքի ճշգրտման արդյունքները հարկային հաշվարկներում արտացոլման կարգավորումներին առնչվող դրույթները։ Միաժամանակ, սահմանվել է նաև գործարքների չեղարկման նոր հիմք։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#գործարքիճշգրտում #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/phvophvokhvouthyvounner-gvortsarqi-tchshgrtman-ev-chegharkman-himqervoum

24/06/2026

💻Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։

Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։

Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1607

19/06/2026

Զբոսաշրջության ոլորտի օրենսդրական վերջին փոփոխությունները։👇🏻

Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ՝
📍 ք. Սիսիան, Ռ. Իսրայելյան 39-70,
կամ զանգահարեք՝
📞 094226167
098026167

05/06/2026

Դիլիջան - Իջևան🌿💜

Want your business to be the top-listed Accountant in Sisian?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Իսրայելյան 39-70
Sisian

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00