15/05/2026
ՀՀ-ում կբարձրացվի հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվության շեմը 🇦🇲
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ և ՊԵԿ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթով՝
🔹 Խոշոր չափ համարվող չվճարված հարկերի շեմը 10 մլն դրամից կբարձրանա մինչև 30 մլն դրամ,
🔹 Առանձնապես խոշոր չափի շեմը՝ 20 մլն դրամից մինչև 50 մլն դրամ։
Այս քայլը կնպաստի հարկային վեճերի վարչական կարգավորմանը, կնվազեցնի քրեական գործերի քանակը և կհեշտացնի բիզնեսի ու ՊԵԿ-ի համագործակցությունը։
#հարկայինխորհրդատվություն #հարկայինօրենսդրություն #հաշվապահականծառայություններ #հաշվապահություն
11/05/2026
Հաշվետար՝ Սվետլանա Հովսեփյան
08/04/2026
Հաշվապահ` Սուսաննա Սմբատյան
08/04/2026
🗣 Ուրախությամբ տեղեկացնում ենք,
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մեթոդաբանական աջակցության շնորհիվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը, մեր կողմից ներկայացված դիրքորոշման հիման վրա, կարճել է հարկման ռեժիմի հայտարարության բացթողման առնչությամբ հարուցված վարչական վարույթը (վարույթը հարուցվել էր նախկին հաշվապահի բացթողման արդյունքում)։
Արդյունքում հնարավոր եղավ խուսափել զգալի ռիսկերից․ հակառակ դեպքում, շրջանառության հարկ վճարող տնտեսվարողը 2025 թվականի հունվարի 1-ից կհամարվեր ԱԱՀ վճարող և այլևս անխուսափելի կլիներ մեծ չափի հարկային պարտավորությունների կատարումը։
⚖️ Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային խորհրդատվության և մեթոդաբանական աջակցության համար։
______________________________________________________________
#ՎարչականԱկտերիԲողոքարկում #Խորհրդատվություն #Տույժ #Տուգանք #Ակտ #Պատասխանատվություն #Բաղոքարկում
📞 (093) 12 79 10
📧 [email protected]
📍 ք. Սևան, Սյունյաց 15/26-27
19/03/2026
📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։
Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։
Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։
Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։
Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙
23/02/2026
📌Ազգային Ժողովն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի` աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգի միջոցով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թվականի հուլիսի 1, իսկ մինչև նշված ամսաթիվը պայմանագրերի կնքումը կրում է կամավոր բնույթ։ Գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրված լինելու ժամկետն էլ երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
📩 Մանրամասների համար խնդրում ենք մոտենալ գրասենյակ կամ կապ հաստատել մեզ հետ։
📍 Մեր հասցեն` ք.Սևան, Սյունյաց 15/26 27
📞 Անվճար խորհրդատվություն և մանրամասներ`
☎️ (099/55) 02 79 10
☎️ (098/93) 12 79 10
#հաշվապահականծառայություններ #աշխատանքայինօրենսգիրք #ԱշխատանքայինԻրավունք #ԱշխատանքայինՊայմանագիր #գործատու #Հաշվապահություն
09/02/2026
📌 ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Հարգելի գործընկերներ,
Հիշեցնում ենք, որ փետրվարի 20-ը իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է։
Մեր հաշվապահական գրասենյակը տրամադրում է իրական շահառուների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման և ներկայացման ամբողջական ծառայություն՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
Մենք ապահովում ենք գործընթացի
✔️ ճշգրտությունը,
✔️ ժամանակին իրականացումը,
✔️ լիարժեք աջակցությունը:
📩 Մանրամասների և համագործակցության համար խնդրում ենք մոտենալ գրասենյակ կամ կապ հաստատել մեզ հետ։
📍 Մեր հասցեն` ք.Սևան, Սյունյաց 15/26 27
📞 Անվճար խորհրդատվություն և մանրամասներ`
☎️ (099/55) 02 79 10
☎️ (098/93) 12 79 10