«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

Share

Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Նոյեմբերյանում
«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ - Խնայե՛ք Ձեր ժամանակն ու ֆինանսները:

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Նոյեմբերյան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է:

13/04/2026
09/04/2026

📊 ՀԱՇՎԵՏԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ 📊

Հաշվապահական հաշվառման գրասենյակը երկարաժամկետ համագործակցության է հրավիրում եռանդուն, աշխատասեր, տվյալների մեծ բազաների հետ արագ և ճկուն աշխատելու ունակությամբ հաշվետարի: 💼✨
📋 Հիմնական պարտականություններ:
• Սկզբնական փաստաթղթերի կազմում և ձևակերպում 📄
• Ձեռքբերումների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում 💻
🎓 Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ:
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (Ֆինանսներ, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ) 🎯
• Տնտեսական, ֆինանսական և իրավական տերմինաբանությունը հասկանալու և մեկնաբանելու ունակություն 📚
• MS Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն 💻
• Ժամանակի կառավարման, վերլուծական մտածողության և ուշադիր լինելու հմտություններ 🔍
📧 Դիմելու համար: Հետաքրքրված անձինք իրենց CV-ն կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին:
📞 Կապ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093-328100 հեռախոսահամարին:

#հաշվետար #գործկա #հայաստան #աշխատանք #հաշվապահություն #փնտրումեմաշխատանք

08/04/2026

🎬🎉 Հարգելի գործընկերներ,
սիրով ձեզ ենք ներկայացնում «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-րդ տարեդարձին նվիրված միջոցառման տեսանյութը։

06/04/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԻՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Photos from «Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ's post 04/04/2026

🎈 «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը 10 տարեկան է։ 🎈

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց ընկերության տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Նշենք, որ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։

Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը։ Վերջինս համայնքապետարանի անունից գրասենյակին հանձնեց շնորհակալագիր՝ համայնքի գործարար միջավայրի զարգացմանը նպաստելու համար։

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Նոյեմբերյան քաղաքում, Զ․ Անդրանիկի 6/3 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։

Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին և երկարամյա աշխատակից Անուշ Մարտիրոսյանին հանձնվեցին շնորհակալագրեր։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին՝ համագործակցության և վստահության համար։

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ՝ Խնայե՛ք Ձեր ժամանակն ու ֆինանսները։ 🥂

24/03/2026

Շնորհավորում ենք 🥰 Ashot Abovyan

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՇՈՏ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19/03/2026

📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։

Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։

Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։

Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։

Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙

09/03/2026

Շնորհակալություն Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմին 🙂

08/03/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՆԱՐԻՆԵ ԳԻՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Want your business to be the top-listed Accountant in Noyemberyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


ք. Նոյեմբերյան, Զ. Անդրանիկի 6/3
Noyemberyan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00