«Սմարթ Քընսալթ» Հաշվապահական Կենտրոն

«Սմարթ Քընսալթ» Հաշվապահական Կենտրոն

Share

Կենտրոնը մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման ինչպես նաև բիզնեսին առնչվող հարակից ծառայություններ Հրազդանում

Photos from Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա's post 13/07/2026
07/04/2026

🌷 Սիրելի՛ մայրեր և կանայք,
շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Թող ձեր սերը, հոգատարությունն ու նրբությունը միշտ լինեն ընտանիքների ամրության և ջերմության աղբյուրը։ Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, երջանկություն և անսպառ ժպիտներ։

💐 Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ,
Սիրով շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր ու գարնանաշունչ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Հայ կինը մշտապես եղել է անսպառ ուժի, տոկունության և անմնացորդ սիրո խորհրդանիշ։ Ձեր ամենօրյա հոգատարությամբ ու իմաստությամբ անսասան եք պահում ընտանիքի հիմքը և կերտում ապագան՝ միաժամանակ պահպանելով մեր լավագույն ավանդույթները։

Այսօր, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է նաև Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, մաղթում եմ, որ ձեր կյանքը լցված լինի միայն բարի ավետիսներով, իսկ մասնագիտական ուղին՝ լի նոր ձեռքբերումներով և անկոտրում եռանդով։

Լավագույն բարեմաղթանքներով,
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ
Հերմինե Թովմասյան

19/03/2026

Այսօր Հաճախորդների միջազգային օրն է 📊✨

Սիրելի՛ հաճախորդներ,
շնորհակալ ենք ձեր վստահության, երկարատև համագործակցության և մեր աշխատանքը գնահատելու համար 🤝

Ձեր յուրաքանչյուր դիմում, յուրաքանչյուր հարց և յուրաքանչյուր վստահված հաշվետվություն մեզ պարտավորեցնում է լինել առավել պատասխանատու, ճշգրիտ և վստահելի 💼

Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ ձևավորված գործնական հարաբերությունները և ուրախ ենք, որ միասին կառուցում ենք կայուն և վստահելի բիզնես միջավայր 📈

Շնորհավորում ենք այս օրը և մաղթում ձեզ ֆինանսական աճ, կայունություն և նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ 💙

📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։

Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։

Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։

Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։

Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙

Photos from «Պրոֆմաքս Սըլուշընս» Հաշվապահական Ընկերություն's post 07/03/2026

10 տարի վստահություն, պրոֆեսիոնալիզմ և հաջողություն✅

Թող այս գեղեցիկ ճանապարհը շարունակվի նոր ձեռքբերումներով ու մեծ հաջողություններով🤝🏻

Շնորհավորում ենք🎉

Photos from «Սմարթ Քընսալթ» Հաշվապահական Կենտրոն's post 25/12/2025
Photos from Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն's post 01/12/2025
01/12/2025
10/11/2025

📜 Հարգելի՛ հաշվապահներ,

Նոյեմբերի 10-ին նշվում է Հաշվապահության միջազգային օրը՝ տոն, որը հիանալի առիթ է գնահատելու հաշվապահների անխոնջ աշխատանքն ու մասնագիտական նվիրումը։ Դուք եք այն անփոխարինելի ուժը, որի շնորհիվ յուրաքանչյուր կազմակերպություն պահպանում է իր կայունությունն ու վստահ ընթացքը։

Հաշվապահությունը մասնագիտություն է, որտեղ միահյուսվում են կարգուկանոնը, ճշգրտությունը և պատասխանատվությունը։ Թող Ձեր մասնագիտական ճանապարհը միշտ ուղեկցվի զարգացմամբ, նվաճումներով և արժանի գնահատանքով։

Այս տոնական օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս` մաղթելով ամուր առողջություն, ուժ և եռանդ՝ հաղթահարելու մեր մասնագիտությանը բնորոշ բազմազան մարտահրավերները:

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ
Հերմինե Թովմասյան

10/11/2025

🎈 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ 11 ՏԱՐԵԿԱՆ Է 🎈

🎈 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ 11 ՏԱՐԵԿԱՆ Է 🎈

Սիրելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադրման 11-ամյակի առթիվ։ Այս օրը մեզ համար կրկնակի տոն է՝ և՛ որպես Հաշվապահության միջազգային օր, և՛ որպես մեր համատեղ անցած ճանապարհի խորհրդանիշ՝ լի նվիրումով, մասնագիտական աճով և կայուն ձեռքբերումներով։

Այսօր Ասոցիացիան վստահորեն զբաղեցնում է իր պատվավոր տեղը՝ դառնալով մասնագիտական համայնքի միավորող և առաջնորդող կառույց, որն իր հետևողական աշխատանքով նպաստում է թե՛ հաշվապահների մասնագիտական զարգացմանը, թե՛ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը։

Տասնմեկ տարին մեր պատմության ընդամենը սկիզբն է։ Մեր առջև բացվում են նոր հորիզոններ՝ լի նոր գաղափարներով, նախաձեռնություններով և զարգացման հնարավորություններով։ Յուրաքանչյուրիդ պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն ու անընդհատ կատարելագործվելու ձգտումը մեր հավաքական հաջողության ամենաամուր հենասյուներն են։

Թող առաջիկա տարիները նշանավորվեն նոր ձեռքբերումներով, մասնագիտական ինքնադրսևորման լայն հնարավորություններով և շարունակական աճով։

Շնորհավո՛ր ծնունդդ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ
Հերմինե Թովմասյան

Want your business to be the top-listed Accountant in Hrazdan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 8-րդ փողոց, շենք 22
Hrazdan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00