19/03/2026
📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։
Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։
Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։
Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։
Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙
14/07/2025
«Էքսպրես Պլյուս Ըքաունթինգ» հաշվապահական կենտրոնը թիմը համալրելու համար փնտրում է արական սեռի մենեջերի։ Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը և անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։
Հիմնական պարտականություններն են՝
1. Գրասենյակի և հաճախորդների միջև իրերի և փաստաթղթերի շրջանառության ապահովում,
2. Հաճախորդի հաշվետու ամսում կատարվելիք վճարների հավաքագրում,
3. Նոր հաճախորդների ներգրավում,
հաճախորդների պահանջմունքների բացահայտում։
Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ`
1. Գրասենյակի և հաճախորդների միջև իրերի և փաստաթղթերի շրջանառության ապահովում
2. Հաճախորդի հաշվետու ամսում կատարվելիք վճարների հավաքագրում
3. Նոր հաճախորդների ներգրավում
4. Հաճախորդների պահանջմունքների բացահայտում
5. Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ
6. Հաղորդակցման և վերլուծական գերազանց հմտություններ
7. Թիմում աշխատելու ունակություն
8. Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձ
14/07/2025
«Էքսպրես Պլյուս Ըքաունթինգ» հաշվապահական գրասենյակը երկարաժամկետ համագործակցության է հրավիրում եռանդուն, աշխատասեր, տվյալների մեծ բազաների հետ արագ և ճկուն աշխատելու ունակությամբ հաշվետարի։
Հիմնական պարտականություններ`
1. Սկզբնական փաստաթղթերի կազմում և ձևակերպում
2. Հաշիվների դուրսգրում
3. Անհրաժեշտության դեպքում բանկային փոխանցումների իրականացում
4. Ապրանքների մուտքագրում և դուրսգրում
Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ`
1. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (Ֆինանսներ, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ)
2. Նպատակասլացություն և նոր հմտություններ սովորելու ձգտում
3. Թիմում աշխատելու ունակություն
4. MS Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն
5. Ժամանակի կառավարման, վելուծական մտածողության և ուշադիր լինելու հմտություններ
09/07/2025
Հարգելի հաճախորդներ, այսուհետ մեր գրասենյակից կարող եք ձեռք բերել նաև հետևյալ ծառայությունները՝
1) Մաքսային ծառայություններ,
2) Պետական գնումներին մասնակցության աջակցության ծառայություններ,
3) Իրավաբանական ծառայություններ։