25/05/2026
Բարի գալուստ «Գործընկեր Գրասենյակ» հաշվապահական կենտրոնի «Շինուհայր» մասնաճյուղ ✨
Մենք այստեղ ենք, որպեսզի Ձեր հաշվապահությունը դառնա ավելի պարզ և հուսալի։
📍 գ․Շինուհայր, Տաթև համայնք, մայրուղի 13/2
25/05/2026
Բարի գալուստ «Գործընկեր Գրասենյակ» հաշվապահական կենտրոն ✨
Մենք այստեղ ենք, որպեսզի Ձեր հաշվապահությունը դառնա ավելի պարզ և հուսալի։
📍 ք․Գորիս, Գ․ Տաթևացու 9, Արդշինբանկի շենք, 3-րդ հարկ
06/04/2026
📊 ՀԱՇՎԵՏԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ 📊
Աշխատանքը Շինուհայրում է
Հաշվապահական հաշվառման գրասենյակը երկարաժամկետ համագործակցության է հրավիրում եռանդուն, աշխատասեր, տվյալների մեծ բազաների հետ արագ և ճկուն աշխատելու ունակությամբ հաշվետարի: 💼✨
📋 Հիմնական պարտականություններ:
• Սկզբնական փաստաթղթերի կազմում և ձևակերպում 📄
• Ձեռքբերումների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում 💻
🎓 Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ:
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (Ֆինանսներ, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ) 🎯
• Տնտեսական, ֆինանսական և իրավական տերմինաբանությունը հասկանալու և մեկնաբանելու ունակություն 📚
• MS Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն 💻
• Ժամանակի կառավարման, վերլուծական մտածողության և ուշադիր լինելու հմտություններ 🔍
📧 Դիմելու համար: Հետաքրքրված անձինք իրենց CV-ն կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին:
📞 Կապ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096-140103 հեռախոսահամարին:
________________________________________
#գործկա #հաշվետար #հայաստան #աշխատանք #հաշվապահություն #հաշվապահ #փնտրումեմաշխատանք #շինուհայր
19/03/2026
📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։
Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։
Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։
Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։
Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙
23/12/2025
«Գործընկեր Գրասենյակ» Հաշվապահական Կենտրոնի թիմի անդամները
19/04/2025
🎉 Շնորհավո՛ր տոնդ, հարկ վճարող
📜 Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ։
Արժևորելով հարկ վճարողի դերը մեր երկրի տնտեսական կայունության, բարեկեցության և երկարաժամկետ զարգացման գործում` ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել հարկ վճարողներին, ովքեր իրենց բարեխիղճ վարքագծով և օրինապահությամբ իրական հնարավորություններ են ստեղծում բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացման համար։
Որպես կապող օղակ պետության և մասնավոր հատվածի միջև` Ասոցիացիան պաշտպանում է հարկ վճարողների օրինական շահերը, աջակցում նրանց իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների լուծմանը` օրենսդրական առաջարկներ ներկայացնելով համապատասխան պետական մարմիններին։ Հարկային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարմանն ուղղված համատեղ ջանքերով վստահաբար կարող ենք նպաստել մեր համընդհանուր բարօրությանն ու պետության բարգավաճմանը։
Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ` մաղթում եմ շարունակական առաջընթաց և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի հզորացմանը։
Լավագույն բարեմաղթանքներով`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀԵՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
06/02/2025
«Գործընկեր գրասենյակ» հաշվապահական գրասենյակը փնտրում է կազմակերպված, պարտաճանաչ և պատասխանատու հաշվետարի, ով կմիանա մեր թիմին։
Պահանջվող հմտություններն ու որակավորումներն են՝
1. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտներում,
2. EXCEL ծրագրերի լավ տիրապետում,
3. Տրամաբանորեն մտածելու ունակություն,
4. Մոտիվացիա` նոր գիտելիքներ ձեռք բերելու համար,
5. Ֆինանսական, հաշվապահական ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակեսագրականները [email protected] էլ․ հասցեին, իսկ հարցերի դեպքում կապ հաստատել /098/14-01-73 հեռախոսահամարով։
Հասցե՝ ք․Գորիս, Գ․Տաթևացու 9
17/01/2025
Ամանորյա կորպորատիվ 2025 💫
Հաճելի և հիշարժան օր...