«Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» Հաշվապահական Ընկերություն

«Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» Հաշվապահական Ընկերություն

Share

Հաշվապահական, խորհրդատվական և այլ բիզնես ծառայություններ Բերդ քաղաքում

«Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» Հաշվապահական Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Բերդ քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

Photos from Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն's post 28/11/2025
17/11/2025

Հերմինե Աթոյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ

10/11/2025

📜 Հարգելի՛ հաշվապահներ,

Նոյեմբերի 10-ին նշվում է Հաշվապահության միջազգային օրը՝ տոն, որը հիանալի առիթ է գնահատելու հաշվապահների անխոնջ աշխատանքն ու մասնագիտական նվիրումը։ Դուք եք այն անփոխարինելի ուժը, որի շնորհիվ յուրաքանչյուր կազմակերպություն պահպանում է իր կայունությունն ու վստահ ընթացքը։

Հաշվապահությունը մասնագիտություն է, որտեղ միահյուսվում են կարգուկանոնը, ճշգրտությունը և պատասխանատվությունը։ Թող Ձեր մասնագիտական ճանապարհը միշտ ուղեկցվի զարգացմամբ, նվաճումներով և արժանի գնահատանքով։

Այս տոնական օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս` մաղթելով ամուր առողջություն, ուժ և եռանդ՝ հաղթահարելու մեր մասնագիտությանը բնորոշ բազմազան մարտահրավերները:

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ
Հերմինե Թովմասյան

10/11/2025

🎈 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ 11 ՏԱՐԵԿԱՆ Է 🎈

Սիրելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադրման 11-ամյակի առթիվ։ Այս օրը մեզ համար կրկնակի տոն է՝ և՛ որպես Հաշվապահության միջազգային օր, և՛ որպես մեր համատեղ անցած ճանապարհի խորհրդանիշ՝ լի նվիրումով, մասնագիտական աճով և կայուն ձեռքբերումներով։

Այսօր Ասոցիացիան վստահորեն զբաղեցնում է իր պատվավոր տեղը՝ դառնալով մասնագիտական համայնքի միավորող և առաջնորդող կառույց, որն իր հետևողական աշխատանքով նպաստում է թե՛ հաշվապահների մասնագիտական զարգացմանը, թե՛ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը։

Տասնմեկ տարին մեր պատմության ընդամենը սկիզբն է։ Մեր առջև բացվում են նոր հորիզոններ՝ լի նոր գաղափարներով, նախաձեռնություններով և զարգացման հնարավորություններով։ Յուրաքանչյուրիդ պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն ու անընդհատ կատարելագործվելու ձգտումը մեր հավաքական հաջողության ամենաամուր հենասյուներն են։

Թող առաջիկա տարիները նշանավորվեն նոր ձեռքբերումներով, մասնագիտական ինքնադրսևորման լայն հնարավորություններով և շարունակական աճով։

Շնորհավո՛ր ծնունդդ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ
Հերմինե Թովմասյան

Photos from Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա's post 27/10/2025
Photos from Business Single Window's post 24/10/2025
26/09/2025

«Ճշգրիտ Հաշվապահություն և խորհրդատվություն» հաշվապահական ընկերությունը հաշվետարի հաստիքի համալրման համար փնտրում է սկսնակ մասնագետի, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն: Նվազագույն պահանջներն են` բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ֆինանսական ոլորտում, սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 091-12-60-65 հեռախոսահամարին։
Հասցե՝ ք․Բերդ Լևոն-Բեկի 5։
#ԳործԿա #Հաշվետար #ԱշխատանքիՀնարավորույուն #Կարիերա

Want your business to be the top-listed Accountant in Berd?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Levon Bek 5
Berd